ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը․ The Hill

Լուրեր

20.04.2024 | 15:05
Հանրապետության մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
20.04.2024 | 14:37
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
20.04.2024 | 14:08
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
20.04.2024 | 13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
20.04.2024 | 13:33
Փաշինյանը մանրամասներ հայտնեց Ադրբեջանի հետ բանակցությունից․ ՀՀ-ն կբարձրացնի Արծվաշենի հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 13:22
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
20.04.2024 | 13:15
«Սա հիանալի է»․ Փաշինյանը ստուգել է Մեդովկայի դպրոցի վերանորոգումը․ աշխատանքից ազատվածներ չկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 12:55
Կիրանցի մի խումբ բնակիչներ և ընդդիմադիր գործիչներ փակել են ճանապարհը՝ դժգոհելով սահմանազատման հարցով ՀՀ-Ադրբեջան հայտարարությունից
20.04.2024 | 12:50
Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
20.04.2024 | 12:41
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 11:48
Նավթի գները նվազել են
20.04.2024 | 11:30
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
20.04.2024 | 11:16
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել շարունակել սահմանազատումը և լուծել երկկողմ խնդիրները
20.04.2024 | 10:57
Մենք ողջունում ենք Ալմա Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինքեն
20.04.2024 | 10:17
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Բոլորը

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի օրը հավանություն է տվել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ- ին անդամակցելուն աջակցող բանաձևին, հայտնում է The Hill-ը։

Բանաձևը հաստատվել է 394 կողմ ձայներով։ Դեմ է քվեարկել 18 պատգամավոր, բոլորը Հանրապետական կուսակցությունից։

Փաստաթղթով ողջունվում է ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի որոշումը և կոչ է արվում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներին պաշտոնապես աջակցել նրանց անդամակցությանը։

Ավելի վաղ՝ հունիսի 9-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն էր տվել բանաձևին, որը կոչ էր անում ՆԱՏՕ-ին հնարավորինս արագ ապահովել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին անդամակցությունը։ Դա պաշտոնապես տեղի կունենա այն ժամանակ, եերբ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր անդամ երկրների կողմից անդամակցության արձանագրությունները վավերացվեն։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ գործընթացը կարող է տևել մի քանի ամիս։

Սկանդինավյան երկու երկրները ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էին ներկայացրել մայիսի 18-ին։ Դիմումների քննարկումն արգելափակվել էր Թուրքիայի կողմից, սակայն Անկարան ավելի ուշ հրաժարվել էր իր առարկություններից։ Հունիսի 29-ին դաշինքի ղեկավարությունը որոշել է երկրներին հրավիրել անդամակցել դաշինքին։

Տաթև Ֆռանգյան