Հանդիպել են հայ և ադրբեջանցի փորձագետները

Լուրեր

11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հուլիսի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) և Միջազգային հարցերով ռուսական խորհրդի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների հանդիպում:

Հայաստանի կողմից փորձագետների խմբի մասնակցության համակարգումն իրականացվել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի կողմից, Ադրբեջանի կողմից իրականացվել է «Միջազգային հարաբերությունների վերլուծության» կենտրոնը։ Քննարկմանը փորձագետները հանդես են եկել իրենց անունից։

«Օրբելի» վերլուծական կենտրոնի տեղեկացմամբ` հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։ Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի շարք հարցեր՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման խնդիրները, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարը, ինչպես նաև հումանիտար հարցեր և կողմերի միջև վստահության ամրապնդման հնարավոր միջոցները: Տեղի է ունեցել նաև քննարկում երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում փորձագիտական երկխոսության դերի և նշանակության մասին:

Մասնակիցները պայմանավորվել են շարունակել շփումները և համատեղ աշխատանքը «Երկխոսություն խաղաղության շուրջ» եռակողմ փորձագիտական հարթակի շրջանակներում։