Վահան Քերոբյանն ու ՀՀ-ում Սիրիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում կապերի ամրապնդման հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանին։ «
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկանում ենք, որ քննարկվել են, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում երկկողմ համագործակցության և գործարար կապերի ամրապնդման հնարավորությունները։
Առանձին անդրադարձ է կատարվել Հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպմանն ու անցկացմանը։