Հայաստանում կանանց ներգրավվածությունը ՏՏ ոլորտում եվրոպական ցուցանիշից բարձր է․ Նարեկ Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակը կազմակերպել են «Աշխատողների հզորացումն աշխատանքային բարեփոխումների միջոցով» քննարկումը։ Քննարկման են ներկայացված ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկման շրջանակում իրականացված առաջարկները։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, կկազմակերպվեն քննարկումներ, որպեսզի օրենսդրական նախագիծն ավելի ներառական լինի:

Անդրադառնալով աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներին՝ նախարարն առանձնացրեց մի քանի կարևոր ուղղություն, որոնք իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Նրա խոսքով՝ նախատեսվող օրենսդրական փոփոխությունների նպատակը առաջին հերթին Աշխատանքային օրենսգրքի կարգավորումները ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելն է, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում հանդիպող խնդիրներին լուծումներ գտնելը:

«Փոփոխությունները բազմաշերտ են, վերաբերում են և՛ գործատուներին, և՛ աշխատողներին, և՛ սոցիալական գործընկերներին: Առկա խնդիրները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում»,- նշեց Մկրտչյանը՝ հավելելով, որ նախագիծը քննարկվել է մի շարք շահագրգիռ կողմերի հետ, առաջարկություններն ու դիտողություններն արդեն ամփոփված են, և նախագիծը նեկայացվել է վարչապետի աշխատակազմ:

Նախարարի խոսքով՝ այս ամենին զուգահեռ աշխատանքներ են իրականացվում ՀՀ-ում աշխատանքային վեճերի արտադատական համակարգ ներդնելու ուղղությամբ: Նաև շրջանառության մեջ է դրվել աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հիմնական կանոնները և նորմերը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը:

«Կանանց ներգրավվածությունը մեր առաջնահերթություններից է, մենք կարողացել ենք ՄԱԿ-ի զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի և էկոնոմիկայի նախարարության հետ մշակել կանանց տնտեսական զորեղացման ինքնատիպ ծրագիր…  Հայաստանում կանանց ներգրավվածությունը ՏՏ ոլորտում եվրոպական ցուցանիշից բավականին բարձր է»,- նշեց նախարարը:

Նա նաև հավելեց, որ նախարարության առաջնահերթություններից է նաև հաշմանդամություն ունեցող անձանց  համար աշխատանքային միջավայրի հարմարեցումը:

Մանրամասները՝ տեսանյութում: