ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնել զորամասում տեղի ունեցած պատահարից
Հասարակություն
16.07.2022 | 14:02ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 15-ին N զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով այսօր մահացել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Քրիստինե Չիչյանը։
Factor.am-ը պաշտպանական գերատեսչությունից հետաքրքրվեց, թե ինչ հանգամանքներում է զինծառայողը զոհվել։
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնեց, որ ավտոպատահար է տեղի ունեցել։
Կառույցից այլ մանրամասներ չեն հայտնում։
Նշենք, որ մահացած զինծառայողը 37 տարեկան է։ Նա բուժկետի պետ֊բուժակ էր։