Փաշինյանի խոսքը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակի միջոցառմանը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է բոլոր ծառայողներին Սահմանապահ զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով և նշել. «Ընդհանրապես, ինչպես ցանկացած երկրում, Հայաստանի Հանրապետությունում էլ սահմանապահ զորքերը համարվում են Զինված ուժերի մաս: Երրորդ հանրապետության ամբողջ պատմության ընթացքում սահմանապահ զորքերն իրենց նպաստն են բերել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, անվտանգության պահպանմանը և մեր բանակի հետ կատարել են այն խնդիրները, որոնք դրված են եղել բանակի առաջ: Բայց ուզում եմ ընդգծել, որ զուտ գաղափարի, հայեցակարգի առումով՝ սահամանապահ զորքերը, ընդհանրապես, խաղաղության խորհրդանիշ են, որովհետև այն սահմաններում, որոնց պահպանությունը հանձնված է սահմանապահ զորքերին, սովորաբար համարվում են խաղաղ սահմաններ: Որովհետև ենթադրվում է, որ այդ սահմանների ուղղությամբ գտնվող երկրների, պետությունների հետ կնքված է բարեկամության կամ խաղաղության պայմանագիր, և սա արձանագրելու շատ կարևոր հանգամանք է:

Սահամանապահ զորքերը, ըստ էության, իրենց կազմավորումից ի վեր միշտ չէ և ամենուր չէ, որ այս գործառույթի տրամաբանությամբ են գործել: Մենք գլուխ ենք խոնարհում և հարգանքի տուրք մատուցում սահմանապահ զորքերի այն ծառայողներին, ովքեր ընկել են հանուն Հայրենիքի: Բայց ուզում եմ կրկին ընդգծել, որ հենց այս է մեր քաղաքականության տրամաբանությունը. մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանները՝ առանց բացառության, հանձնվեն սահմանապահ զորքերի հսկողությանը, և բանակի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Եվ հենց Զինված ուժերի տրամաբանության մեջ հենց այս նկատի ունենք՝ խաղաղության օրակարգ ասելով, հենց այս նկատի ունենք, երբ արձանագրում ենք, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգ:

Իհարկե, հասկանում ենք, թե ինչ բարդությունների հետ է այս ամենը կախված: Շատ է քննարկվում այն, որ այո, մեզ պետք է խաղաղություն՝ բայց ոչ ցանկացած գնով, բայց ոչ ամեն գնով: Ընդհանրապես՝ որևէ բան պետք չէ որևէ մեկին ամեն գնով կամ ցանկացած գնով, որովհետև ամեն ինչ ունի իր գինը, և խաղաղության կարելի է հասնել ոչ թե ամեն ինչի գնով, ոչ թե ամեն գնով, այլ հենց խաղաղության գնով:

Ես այս առիթով այս ամենն ասում եմ՝ ընդգծելու մեր քաղաքականության ուղղությունը և ցանկությունը, բայց նաև արձանագրում, որ այս նպատակին հասնելու համար մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, շատ բարդ և դժվարին ճանապարհ ունենք անցնելու:

Ցավոք, մեր երկրի առաջ կանգնած անվտանգային մարտահրավերները ոչ միայն լուծված չեն, այլև դրանք շարունակում են մնալ մտահոգիչ: Մենք բոլորս, առաջին հերթին երկրի քաղաքական ղեկավարությունը, պիտի աշխատենք, որպեսզի ապահովենք խաղաղություն և կայունություն մեր երկրի սահմանների երկայնքով: Մեծ հաշվով, մեր ռազմավարական նպատակը հենց դա է՝ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանները հանձնել սահմանապահներին, որպեսզի նրանք կատարեն իրենց հատուկ գործառույթներ՝ սահմանի պահպանություն, որի շրջանակում մտնում է ապօրինի միգրացիայի դեմ պայքարը, ապօրինի սահմանահատումների դեմ պայքարը, ապօրինի գործունեության դեմ պայքարը, թմրամիջոցների ապօրինի շարժի դեմ պայքարը և այլն:

Կարևոր եմ համարում սահմանապահ զորքերի ծառայության հետ կապված ընդգծել հենց այս համատեքստը: Բայց այս պահին խոսլեով ապագայի մեր տեսլականի մասին՝ ուզում եմ ընդգծել այս օրը և անցյալը: Պիտի ևս մեկ անգամ մեր խոնարհումը, հարգանքի տուրքը բերենք սահմանապահ զորքերի բոլոր այն ծառայողներին, ովքեր ընկել են հանուն Հայրենիքի և հանուն ապագայի:

Ես պիտի շնորհակալություն հայտնեմ բոլորիդ այս ընթացքում ձեր մատուցած ծառայության համար, այն, որ դուք կրում եք ուսադիրներ Հայաստանի Հանրապետության և ՀՀ ժողովրդի անունից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ընտանիքների անդամներին, որովհետև այդ ծառայությունն իր հետ դժվարություններ է բերում նաև ընտանիքների համար: Ցանկանում եմ հաջողություն մաղթել Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի բոլոր ծառայողներին, մեզ բոլորիս, Հայաստանի Հանրապետությանը՝ մեր առաքելության իրականացման գործում: Իսկ մեր առաքելությունը մեկն է՝ ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգ, բարեկեցիկ զարգացումը և ապագան, ապահովել Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնուրույն պետություն սերնդեսերունդ կփոխանցվի Հայաստանի Հանրապետության հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին:

Կրկին շնորհավորում եմ և շնորհակալություն հայտնում բոլորիդ ծառայության համար»:

Վարչապետը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար հանձնել է պետական պարգևներ: Հետմահու Արիության մեդալով է պարգևատրվել կապիտան Հրանտ Արզումանյանը, Մարտական ծառայության մեդալով՝ սերժանտ Կարեն Սարգսյանը: Պարգևները վարչապետը հանձնել է հարազատներին:

Նիկոլ Փաշինյանը Մարտական ծառայության մեդալներ է հանձնել փոխգնդապետ Վահան Համբարձումյանին և կապիտան Վլադիմիր Թումասյանին:

Վարչապետ Փաշինյանը նաև ծաղիկներ է խոնարհել հանուն Հայրենիքի զոհված սահմանապահների հիշատակին նվիրված խաչքարի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: