«Մենք իրացրեցինք մեր երազանքի իրավունքը»․ «Մերժիր Սերժին»-ի ստեղծումից մինչև ձախողման մտավախություն ու հաղթանակ․ պատմում են Արմեն Գրիգորյանն ու Դավիթ Սանասարյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սա տեղի ունեցավ, որովհետև շատ մարդիկ երազել են այդ մասին»,- սիրո ու համերաշխության հեղափոխության մասին խոսելիս ասաց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը։ Նախաձեռնության մյուս անդամ՝ Դավիթ Սանասարյանն էլ հավելեց՝ իրացրել են երազանքի իրենց իրավունքը։

Հիշելով արդեն անցած ճանապարհը, նախաձեռնության անդամները խոստովանում են, որ երբ շարժման սկզբում 150 հոգով երթ էին անցկացնում, չէին պատկերացնում, որ մեկ ամիս անց մարդկանց թիվը կհասնի 250 հազարի: «Եթե մենք նման բաներ հայտարարեինք հասարակությունից մեզ ոչ ադեկվատ լինելու համար կարող էին մեկուսացնել, բայց եղավ այն, ինչ եղավ, որի մասին շատերն են երազել»,- պատմեց Արմեն Գրիգորյանը։

Դավիթ Սանասարյանն ու Արմեն Գրիգորյանը նաև նշեցին, թե ինչպես է ստեղծվել «Մերժիր Սերժին» կարգախոսը, ինչպես են թիմի անդամներից շատերը դեմ եղել այդ անվանմանը։ Անկեղծացան, որ անգամ օր է եղել, երբ ունեցել են մտավախություն, թե գործողությունները տանում են փակուղի, բայց դա ևս հաղթահարել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան