Մենենդեսը թվարկել է այն պայմանները, որոնց լուծման դեպքում միայն կհանի Թուրքիային F-16-երի վաճառքի իր առարկությունը

Լուրեր

07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
Բոլորը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը թվարկել է պայմանները, որոնց դեպքում նա կարող է հանել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի վերաբերյալ իր առարկությունները, գրում է The Eurasian Times-ը։

Սենատորը  Հունական լրատվական գործակալության հետ զրույցում  հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ռազմական տեխնիկա վաճառի այն երկրներին, որոնք կիսում են իր արժեքները, և ոչ միայ ֆինանսական շահի համար։ Նա թվարկել է մի շարք խնդիրներ, որոնց մասով Անկարան պետք  փոխի իր վերաբերմունքը։ Դրանց թվում են՝ ռուսական С-400 համակարգերի ձեռքբերումը, Հունաստանի կղզիների վրայով թռիչքները, Ռուսաստանի հետ Թուրքիայի սերտ հարաբերությունները, մարդու իրավունքների խախտումները, այդ թվում՝ լրագրողների և փաստաբանների բանտարկությունները։

Նա նաև հավելել է, որ չլուծված խնդիրների ցանկը երկար է, որոնք պետք է լուծվեն F-16 ինքնաթիռների ու արդիականացման սարքերի վաճառքին հասնելու համար, սակայն դեռ չի տեսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատրաստկամությունը։

Մենենդեսն առանցքային անձ է, որի ձեռքում են « F-16 –ի բանալիները», քանի որ նա կարող է վաճառքի վրա վետո դնել որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։ Հավելենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախօրեին  ընդունել էր 2023 թ.-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում  հայամետ չորս փոփոխությունները, որոնցից մեկն էլ վերաբերվում է F-16-ի վաճառքի սահմանափակումներին։

Էմմա Չոբանյան