ԱՄՆ-ն չի արգելի գյուղատնտեսական սարքավորումների մատակարարումը Ռուսաստան

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

Վաշինգտոնը հայտարարել է, որ չի արգելի գյուղատնտեսական սարքավորումների մատակարարումը Ռուսաստան՝ Մոսկվայի այն պնդումների ֆոնին, թե պարենային ճգնաժամի պատճառը Արևմուտքի պատժամիջոցներն են,  այլ ոչ թե ՌԴ ներխուժումն Ուկրաինա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, որ նման ապրանքները ամերիկյան պատժամիջոցների օբյեկտ չեն։

«Բացառությունների ընդլայնումը վերահաստատում է, որ ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ նրա սկսած չհրահրված և չարդարացված պատերազմի,  խոչընդոտ չեն գյուղատնտեսական ու բժշկական ապրանքների առևտրի ճանապարհին»,-ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նշում է, որ չի դադարեցնելու գործարքները կապված գյուղատնտեսական ապրանքների վաճառքի ու փոխադրման հետ, ինչպես նաև չի արգելելու Ռուսաստան պարարտանյութերի, բժշկական սարքերի և Covid-19 թեստերի մատակարարումը։

ԱՄՆ այս քայլը հաջորդում է Ստամբուլում ուկրաինական հացահատիկի հարցով ՌԴ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչների բանակցություններին։

Էմմա Չոբանյան