Թուրքիայի հայ համայնքը ևս պատրաստ է իր ներդրումն ունենալ․հայտարարություն Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի առիթով

Լուրեր

25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների փոփոխությունը 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
Բոլորը

Թուրքիայի հայկական  հիմնադրամների միությունը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հեռախոսազրույցին։ Թուրքական Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ միության նախագահ ու «Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի» հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն իր գրավոր հայտարարության մեջ ասել է, որ  երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը մեծ գոհունակությամբ ու ուրախությամբ է ընդունվել Թուրքիայի հայկական համայնքում։

Նա նշել է, որ «հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը մեծ նշանակություն ունի անցյալի վերքերը բուժելու, նախապաշարմունքների հաղթահարման և ընդհանուր ապագայի ճանապարհին նոր մթնոլորտ ստեղծելու առումով»։ Շիրինօղլուն ասել է, որ այդ քայլերը առաջին իսկ օրվանից հիմք են դրել Թուրքիայի հայ համայնքի բոլոր հատվածների աջակցության ու ոգևորության։

«Գործընթացը, որը հասել է ներկա փուլին պարոն Էրդողանի ու պարոն Փաշինյանի վճռականության շնորհիվ, նպաստելու է նրան, որ մենք քայլ առ քայլ ականատեսը կլինենք նոր ձեռքբերումների ու համագործակցության հնարավորությունների»,-ասել է Շիրինօղլուն։

Ընդգծելով, որ երկու առաջնորդների փոխվող հարաբերությունները և նրանց միջև առաջին անմիջական շփումը կարող են նոր հորիզոններ բացել երկու հարևան երկրների համար, նա հավելել է.

«Քայլերը, որոնք իրականցնում է Թուրքիան՝ մեր տարածաշրջանի առաջատար պետությունը, կարող են փոխել  Հարավային Կովկասի ճակատագիրը, ինչպես նաև դուռ բացել միջազգային բալանսի փոխման համար։ Այն դեպքում, երբ ամբողջական կարգավորումը հանդիսանում է գլխավոր նպատակը, որը պահանջում է համբերություն, չպետք է հերքել, որ ներկա լավատեսությունն ու դինամիկան պետք է պահպանվեն՝ դրան հասնելու համար։ Ներկա դժվար փուլում  մենք կոչ ենք անում  երկու կողմերի խոհեմ ուժերին, որոնք հավատում են խաղաղությանը և բարեկամությանը, ընդունել և աջակցել պարոն Էրդողանի և պարոն Փաշինյանի տեսլականին։ Թուրքիայի հայ համայնքը ևս պատրաստ է իր ներդրումն ունենալ ՝գիտակցելով իր պատասխանատվությունը այս պատմական շրջադարձային փուլում»,-ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան