Հայկական արժեքները՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլուխգործոցների հանդիպումը Օլոնխոյի հողի վրա» փառատոնում

Լուրեր

18.04.2024 | 10:11
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը
18.04.2024 | 10:00
ԱՀԾ-ն 53 մլն դրամանոց հետախուզություն է սկսում
18.04.2024 | 09:46
Նավթի գները նվազել են
18.04.2024 | 09:37
Պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորանք հասցրած անձի նկատմամբ տնային կալանք և գրավ է կիրառվել․ ՔԿ
18.04.2024 | 00:58
Եթե այդ քայլերը չանենք տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու. Փաշինյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 00:26
Այո, Արծվաշենը դրա մեջ ա, ըհը, էս էլ մեր Արծվաշենը. Փաշինյանը մանրակերտը ցույց տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 23:46
Նոր ընտրություններ լինի, եթե ընտրվեք, նոր ձեր ուզած ձևով անեք.բերքաբերցին՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 23:30
ՏԻՄ ընտրություններից հետո Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է անկում ապրել, ընդդիմությանը՝ աճել․ սոցհարցում
17.04.2024 | 23:19
Ֆրանսիայի առաջին տիկնոջ մասին սերիալ կնկարահանվի
17.04.2024 | 23:16
Փաշինյանը որոշում է ընդունել Մեծ Բրիտանիայում ՀՀ ռազմական կցորդի հաստիք սահմանելու մասին
17.04.2024 | 23:07
Վրաստանում իրավապահներն իրենք են «վտանգ ստեղծել մարդկանց առողջության համար»․ DRI
17.04.2024 | 22:56
Բաքվի իշխանությունները մերժել են հանրահավաք անցկացնելու՝ Ադրբեջանի ընդդիմության դիմումը
17.04.2024 | 22:47
Meta-ն Թուրքիայում ժամանակավորապես փակում է Threads-ը թուրքական իշխանությունների հրահանգով
17.04.2024 | 22:39
Գյումրիում քաղաքացին ընկել է շենքերից մեկի նկուղը
17.04.2024 | 22:28
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ իր ձայնի իրավունքը չվերադարձվի․ ԵԽԽՎ պատգամավոր
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Սախայի Հանրապետության (Յակուտիա) մշակույթի և հոգևոր զարգացման նախարարության ու տեղի հայ համայնքի համագործակցությամբ Հայաստանը մասնակցել է Յակուտսկ քաղաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տեղի ունեցող «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլուխգործոցների հանդիպումը Օլոնխոյի հողի վրա» չորրորդ միջազգային փառատոնին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Այն նվիրված էր Ռուսաստանի և աշխարհի տարբեր ժողովուրդների մշակութային ժառանգությանը։ Մասնակցում էին Հայաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների՝ Կալմիկիայի, Ալթայի, Տիվայի, Բուրյաթիայի, Յակուտիայի շուրջ 100 ներկայացուցիչներ։

Փառատոնին Հայաստանը ներկայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցված «Քոչարի» պարի և «Սասունցի Դավիթ» էպոսի հանրահռչակմամբ։
Փառատոնին «Քոչարի» պարը ներկայացնելու պատիվը «Արդվին» ազգագրական երգ ու պարի անսամբլինն էր, որը հանդես է եկել «Քոչարու» 5 տարբերակների ընդհանրացված բեմադրությամբ, իսկ «Սասունցի Դավիթ» էպոսը ներկայացրել է «Կայթ» կրթամշակութային հանգույցի հիմնադիր-ղեկավար Կորյուն Դավթյանը:

Յակուտսկի օպերայի և բալետի պետական թատրոնում տեղի ունեցած ամփոփիչ համերգը եզրափակվել է «Արդվին» ազգագրական երգ ու պարի անսամբլի հայկական «Քոչարի» պարի կատարմամբ։

Տեղեկանք. Հայաստանը «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է հետևյալ տարրերը՝ «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), ««Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017 թ.), «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2019 թ.), «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» (2020 թ.):