Ներքին գործերի նախարարություն ստեղծելով՝ կառույցն ավելի վերահսկելի կդարձնենք, կնպաստենք թափանցիկության ավելացմանը․ Ա․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ներքին գործերի նախարարությունը վերականգնելով՝ մենք միանգամից կլուծենք մի քանի կարևոր խնդիրներ»,-  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ կսահմանվեն ՆԳ նախարարության հստակ գործառույթները, կներդրվի կադրային պատրաստման նոր համակարգ: ՆԳՆ-ը փաստորեն կդառնա ոլորտային ներքին քաղաքականություն մշակող մարմին:

«Ուժային կառույցների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն իրականացնելը խորհրդարանական կառավարման մոդելով առաջնորդվող երկրների կարևոր սկզբունքներից մեկն է, իսկ ՆԳՆ ստեղծման ճանապարհով մենք ոչ միայն կառույցն ավելի վերահսկելի կդարձնենք, այլև կնպաստենք դրա թափանցիկ գործելաոճին և հաշվետվողականաության ավելացմանը: Այս և այլ բազմաթիվ փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ մի կողմից՝ համակարգում ծառայության անցնելը կդարձնենք ավելի գրավիչ, իսկ մյուս կողմից՝ մեր պետության ներքին անվտանգային միջավայրն ավելի կառավարելի կդառնա:

Վերջին տարիների ընթացքում Ոստիկանության, Արդարադատության նախարարության և միջազգային կառույցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ուրվագծվեցին նոր ստեղծվելիք ՆԳՆ-ի ինստիտուցիոնալ ու ֆունկցիոնալ առանձնահատկությունները, և այսօրվա լսումների նպատակը հանրությանը ևս այս կարևոր բարեփոխումներին մասնակից դարձնելն է»,- նշեց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: