Պատժամիջոցները շրջանցելու վերաբերյալ ԱՄՆ-ի զգուշացումն ուղղված է նաև Վրաստանին

Լուրեր

11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
Բոլորը

ԱՄՆ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և ԱՄՆ-ի առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոն նախազգուշական նամակ են տարածել պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի ու Բելառուսի փորձերի մասին, որտեղ խոսք կա նաև Վրաստանի մասին, գրում է aliq.ge-ն։

ԱՄՆ պետական ​​կառույցները նախազգուշացնում են ֆինանսական հաստատություններին` ցուցաբերել զգուշություն ապրանքների, գործարքների իրականացման ժամանակ։

Փաստաթուղթը հրապարակվել է հունիսի 28-ին, որն այսօրվա ասուլիսում ներկայացրել է «Ժամանակն է» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան։

«ԱՄՆ-ի ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցի և առևտրի նախարարության հրապարակած փաստաթղթում հստակ ասվում է, որ Վրաստանը, այլ երկրների հետ միասին, ծովային առևտրային միջանցիկ ճանապարհ է, որը Ռուսաստանն ու Բելառուսը օգտագործում են պատժամիջոցների տակ գտնվող բեռների փոխադրման նպատակով։

Սա տագնապալի տեղեկություն է, քանի որ փաստաթղթում խոսվում է Վրաստանի ծովային ճանապարհի միջոցով ագրեսոր պետության պատժամիջոցները շրջանցելու մասին»,- ասել է Խոշտարիան։

Ի դեպ, օրեր առաջ Բաթումիի նավահանգիստ է ժամանել թուրքական դրոշով «Էսենկա» նավը՝ բեռնված պատժամիջոցների տակ գտնվող ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության նավթամթերքով։

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմական գործողությունից հետո արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել նաև ռուսական նավթի ու նավթամթերքների դեմ։