Տարոն Մարգարյանն ու Գևորգ Կոստանյանն ապօրինի գույքի բռնագանձման ծանուցագրեր են ստացել

Լուրեր

15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանին և Երևանի նախկին քաղաքապետ, ներկայում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել։ Ըստ այդմ՝ նրանք ու փոխկապակցված անձինք պետք է համապատասխան մարմին ներկայանան հուլիսի 19-ին։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Նրանք պետք է գան Դատախազություն և ծանոթանան իրենց վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքներին, դիրքորոշում արտահայտեն՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ուսումնասիրությունն իրենց մասով արդեն ավարտվել է: Տվյալ դեպքում ուսումնասիրությունը այդքան առնչություն չունի հայտարարագրման պրոցեսի հետ, այսինքն` այն անկախ է իրականացվում՝ ըստ վարչության կողմից ձեռքբերված գույքի վերաբերյալ տվյալների, նաև հաշվի են առնվում հայտարարագրման տվյալները, բայց անկախ ուսումնասիրություն է կատարվում գույքերով»,- ասաց Աբրահամյանը։

Ըստ Աբրահամյանի՝ ուսումնասիրության արդյունքում առերևույթ ապօրինի ձեռքբերված բոլոր գույքերի նկատմամաբ կիրառվել է արգելանք։ «Իրենք հիմա հնարավորություն ունեն ծանուցումից հետո մեկամսյա ժամկետում գալ, ծանոթանալ ուսումնասիրության վարույթի նյութերին, դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնել։ Դրանից հետո երկու տարբերակ կա․ կա՛մ գործընթացը գնում է համաձայնեցման ճանապարհով, այսինքն՝ համաձայնություն է ձեռք բերվում Դատախազության և համապատասխան սուբյեկտների միջև ապօրինի ծագում ունեցող գույքի առնվազն 75 տոկոսը պետությանը փոխանցելու վերաբերյալ, կա՛մ, եթե իրենք համաձայնության չեն գալիս Դատախազության հետ, ապա Դատախազությունը հայց է ներկայացնում դատարան ամբողջ ծավալով բռնագանձում իրականացնելու վերաբերյալ»,- մանրամասնեց գլխավոր դատախազի խորհրդականը։

Արփի Հակոբյան