Մտավախություն ունեի, որ Փաշինյանը խորհուրդս չի ընդունի, բայց այդպես չեղավ, երգի մեկ տուն հանվեց. Հայկ Ստվեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թավշյա հեղափոխության ընթացքում հանրության շարժիչ ուժերից մեկն այն երաժշտությունն էր, որը ստեղծվեց հենց շարժման համար և, կարելի է, ասել, դարձավ շարժման «հիմնը»։ Factor.am-ը զրուցել է «Իմ քայլը» երգի կատարող, երաժշտության հեղինակ ու ձևավորող Հայկ Ստվերի հետ։ Նա պատմել է երգի ստեղծման պրոցեսի մասին։

Պարզվում է՝ շարժման առաջնորդ, արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով «Իմ քայլը» երգի խոսքերի հեղինակն է, ավելի վաղ գրել է մեկ տուն ևս, որը, սակայն, հանվել է։ Հայկի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը բավական հեշտ և արդյունավետ է եղել։

«Նա չի նայում մարդկանց տարիքին, եթե խորհուրդը տեղին է՝ ընդունում է: Երբ նոր էինք սկսկել միասին աշխատել, մտավախություն ունեի, որ տեքստի հետ կապված խորհուրդս չի ընդունի, բայց այդպես չեղավ»,- ասում է երգիչը:

Մեր զրուցակիցը երբեք չի պատկերացրել, որ «Իմ քայլը» կդառնա հիթ: Հարցին, թե համագործակցության առաջարկն ընդունելուց չի վախեցել արդյոք, որ նախկին իշխանությունների կողմից ճնշում կլիներ, Հայկը պատասխանում է. «Ինձ հաճախ էին հարցնում՝ բա չես վախենու՞մ: Վախ, իհարկե, կար, բայց պատասխանատվությունը, որ մի օր պետք է երկիրը հանենք այս վիճակից, ավելի մեծ էր»:

Այս օրերին շատերն են հեղափոխության մասին երգեր գրում: Հայկը սա գովելի է համարում, բայց միևնույն ժամանակ նկատում է. «Լավ կլիներ՝ հեղափոխության մասին մյուս երգերը Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ գրվեին»:

Ինչպես հայտնի է, Հայկը բնակվում էր Ուկրաինայում, բայց այժմ, կարծես, այնտեղ վերադառնալու մտադրություն չունի: «Երևի էլ չգնամ Ուկրաինա, պատճառ չեմ տեսնում վերադառնալու»,- ասում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Աննա Բաբաջանյան