Տրվեց «Ապագա հայկականը» համաժողովի պաշտոնական մեկնարկը

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

2022թ. նոյեմբերին 11-13-ին Երևանում կայանալու է Ապագա Հայկականի առաջին Համաժողովը՝ «քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի հիման վրա։ Համաժողովի մասնակիցները Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից քննարկելու են առկա խնդիրները, մարտահրավերները և ընդունելու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների փաթեթներ։ Համաժողովին նախորդելու են թեմատիկ փորձագիտական հանձնախմբերի աշխատանքը, որոնց մասնակցությունը բաց է լինելու բոլոր մասնագետների համար․ տեղեկացնում են
IDeA հիմնադրամից։

«Առաջին Համաժողովում քննարկման առարկա են դառնալու «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Հայաստան-Սփյուռք միասնականությունը», «Պատմական պատասխանատվությունը» և «Բնակչության աճը»։

Հուլիսի 7-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Ապագա Հայկականի Համաժողովի մեկնարկի ազդարարման միջոցառումը, որով տրվեց համաժողովին մասնակցության հայտերի ներկայացման և փորձագիտական խմբերի ձևավորման մեկնարկը:

Միջոցառմանը ներկայացվեցին Համաժողովի նպատակները և դրա հիմքում ընկած քաղաքացիական ասամբլեայի մոդելի առանձնահատկությունները, մասնակցության հայտերի ներկայացման գործընթացը, ինչպես նաև հատուկ անդրադարձ կատարվեց մայիսին Ստեփանակերտում կայացած Արցախյան ֆորումի արդյունքներին։

«Հանրային քննարկումները և Արցախյան ֆորումը» պանելային քննարկման բանախոսներ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Արցախյան ֆորումի մասնակից Անահիտ Մխիթարյանը, ինչպես նաև «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Արթուր Ալավերդյանը և Արամ Բեկչյանն անդրադարձան Արցախյան ֆորումի արդյունքներին և կարծիքներ փոխանակեցին հանրային քննարկումների ձևաչափի և դրա արդյունքների իրականացման կարևորության շուրջ:

Ֆորումի ձևաչափի արդյունավետության և արցախյան հասարակության ակնկալիքների համատեքստում Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգրալյանը նշեց. «Մեզ համար կարևոր էր, որ որպես ֆորումի թեմա ընտրվել էր հենց ժողովրդագրությունը, քանի որ Արցախի երկարաժամկետ հայկական ապագայի տեսանկյունից ժողովրդագրությունը կարևորագույն հենասյուներից մեկն է: Առավել կարևոր էր, որ «Ապագա Հայկականը» այդ միջոցառումն իրականացրեց Արցախի իշխանությունների հետ համատեղ, ինչը լրացուցիչ գործնական նշանակություն տվեց միջոցառման արդյունքների հետագա կիրառմանը»:

«Ապագա Հայկականի առաջին Համաժողովը և քննարկվելիք թեմաները» պանելի բանախոսներն էին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն, Armenian Society of Fellows կազմակերպության խորհրդի նախագահ Անի Ապրահամյանը և «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը, որոնք անդրադարձան Համաժողովի թեմաների կարևորությանը և այդ ոլորտում առկա խնդիրներին:

Հայաստանի զարգացման գործընթացում Սփյուռքի դերի առնչությամբ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը ընդգծեց. «Իբրև սփյուռքահայ կարող եմ ասել, որ մենք ապրում ենք շատ ավելի դյուրին, շատ ավելի լավ վիճակում, եթե մենք մեր ջանքն ենք ներդնելու Հայաստանի ապագային, նախ և առաջ պետք է ասենք, որ հուսահատվելու իրավունք չունենք: Բայց շատ ավելի պահանջկոտ լինելու իրավունք ունենք, որպեսզի մեր ներդրումները, մեր ժամանակը շատ ավելի ազդեցություն ունենան: Մենք ապագան դիտարկում ենք որպես ներկա գործողությունների արդյունք: Բայց եթե ապագան սահմանենք որպես նպատակ, և ներկա գործողությունը ծառայեն այդ նպատակին, բոլորովին այլ որոշումներ կկայացվեն: Եթե գտնենք այն ձևը, որ Հայաստանն ու Սփյուռքը կամուրջներ ստեղծեն, սփյուռքը՝ ապագայից, ներկան՝ Հայաստանի կողմից միացնենք, իմ կարծիքով դա կլինի նոր մոդել»:

«Քսանմեկերորդ դարում նոր փոփոխությունները նոր իրականություն են ստեղծել։ Վերջին տասնամյակներում հաջողության են հասնում տեխնոլոգիական ընկերությունները, որոնք ունեն բոլորովին նոր մոտեցում։ Տեխնոլոգիական աշխարհում հաճախ են օգտագործվում co-working, co-living, co-sharing բառերը, որոնք բոլորը իրականում մի բանի՝ համագործակցության մասին են։ Ես վստահ եմ, որ այն, ինչ սկսել ենք, հաջողելու է։ Քանի որ մեր նախաձեռնության հիմքում համագործակցությունն է, իսկ ներկա իրողություններում առանց համագործակցության չես կարող հաջողել»,- քննարկմանը նշեց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

Քննարկումները վարում էր EVN Report-ի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանը: Միջոցառման հյուրերը նաև հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու բանախոսներին»,- ասված է հաղորդագրությունում։