40 հազար դրամ թոշակ ստացողն ինչպե՞ս է ապրելու․ սննդի գներն աճել են 17%-ով․ Սուրեն Պարսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում գների աճի, դոլարի փոխարժեքի և հարակից թեմաների մասին Factor TVն զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ

Պարո՛ն Պարսյան, ՀՀ Վիճակագրական կոմիտեն թարմ տվյալներ է ներկայացրել գնաճի վերաբերյալ։ Ունենք 10,3 ընդհանուր գնաճը, իսկ միայն սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտում ունենք 17,1 տոկոս աճ։ Ո՞րն է Ձեր առաջին մեկնաբանությունը։

-Գնաճն այս տարվա ընթացքում մեզ ուղեկցելու է։ Համաշխարհային տենդենցներից մեկն է ներկայում, և պայմանավորված է տարբեր գործոններով, բայց հիմնական գործոններից մեկն այն է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը լուրջ ցնցումներ է առաջացրել աշխարհում։

Ցավոք, գերտերություններն իրենց քայլերով բավականին դժվար իրավիճակի են հասցրել Հայաստանի նման փոքր երկրներին։ Եվ մենք պարտադրված ենք այս ալիքների վրա գոյատևել, խաղալ։ Եվ հիմա ունենք մի իրավիճակ, որ ներկրվող ապրանքների գները կտրուկ ավելացել են համաշխարհային շուկայում։ Խոսքն առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է՝ ցորեն, ալյուր, ձեթ, կարագ, շաքարավազ և այլն, որոնք Հայաստանում չեն արտադրվում։

Անշուշտ, սա պետք է առաջացներ գնաճ մեր տնտեսության մեջ, և այս գնաճը կանխատեսելի էր, սպասելի էր։ Ցավով, պետք է արձանագրեմ, որ ԿԲ-ն և Կառավարությունը պատրաստ չէին այդ իրավիճակին, այդ կանխատեսումներին, որոնք նոր չէին։ Նրանց թվում էր, որ այս ալիքը գալու է, անցնելու է իրենց վրայով, և որևէ խնդիր չի առաջանալու։

Գնաճը՝ որպես տնտեսագիտական երևույթ, նորմալ է և չպետք է դրանից վախենալ։ Խնդիրն այն է, որ գնաճին համապատասխան պետք է աճեն մարդկանց եկամուտները, իսկ մեզ մոտ այդպիսի աճ չունենք։ Այսինքն՝ ինչպե՞ս է ստացվում, որ տնտեսությունն աճում է, բայց մարդկանց կենսամակարդակը նվազում է։ Հիմա թոշակառուն, որ ստանում է 40 հազար դրամ թոշակ, ապրանքի գներն էլ աճել են 17,1%-ով, ինչպե՞ս է ապրելու։ Ակնհայտ է, որ իր թոշակն ամբողջությամբ փորձելու է ծախսել միայն սննդամթերք ձեռք բերելու վրա, բայց չի կարողանալու իր անհրաժեշտ սննդամթերքը ձեռք բերել, էլ չեմ ասում՝ կոմունալ վճարումներ և այլն։

Ավելի քիչ է ձեռք բերելու, քան նախկինում։

-Այո՛, անցած տարվա թոշակով մարդիկ ավելի լավ կարող էին ապրել, չակերտավոր «լավ», քան այս տարվա թոշակով։ Մեր հասարակությունը գնում է աղքատացման։

Գիտեք, որ շատերի մոտ այլ կերպ է զգացվում գնաճը։ Տեսնում են 10,3% գնաճի թիվը, բայց ասում են՝ իրենց համար ապրանքն ավելի է թանկացել։ Ինչպե՞ս։

-Միանշանակ այդպես է, քանի որ իրենց եկամուտի մեծ մասը ծախսում են սննդամթերք ձեռք բերելու համար, իսկ սննդամթերքի գները 17 տոկոսով են աճել։ Միայն հացը, անցած տարվա հունիսի համեմատ, 20%-ով է աճել։ Հացն այն ապրանքն է, որ յուրաքանչյուր քաղաքացի ձեռք է բերում, բոլորի աչքին երևում է։ Նույն վիճակն է ալյուրի, բանջարեղենի դեպքում։ 45 տոկոս բանջարեղենի գնաճ կա։ Եվ դա համաշխարհային շուկայի հետ կապ չունի, սա արդեն մեր ներքին խնդիրն է։

Հիշեցնեմ, որ այս տարվա առաջին եռամսյակին մենք ունենք գյուղատնտեսության ոլորտում 5,4 տոկոս անկում։ Եվ նաև այս անկման պատճառով է, որ բանջարեղենի գները մեր շուկայում թանկացել են։

Այսինքն՝ քիչ է արտադրվել։

-Այո, քիչ է արտադրվել, հետևաբար պետք է թանկ վաճառվի ապրանքը։ Բացի այդ, բանջարեղենի գների վրա էական ազդեցություն են թողել պարարտանյութերի գները։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ նշել մեր Էկոնոմիկայի նախարարության պարարտանյութերի ծրագրի մասին, որ ուղղակի աղետ էր այս տարի գյուղատնտեսների համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան