Արցախյան հակամարտությունը Թուրքիայի համար շղարշ էր՝ իրական խնդիրներից խուսափելու համար․ թուրքագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 11:16
Ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով․ սպասվում են անձրև, կարկուտ և ուժեղ քամի
26.08.2026 | 11:11
Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 11:03
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը մեկնարկում է Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
Բոլորը

«Արցախյան հակամարտությունը երկար ժամանակ Թուրքիայի կողմից օգտագործվել է որպես պատրվակ, որպես նախապայման հարաբերություններում առաջընթաց գրանցելու համար: Սա այսբերգի միայն երևացող մասն է, մինչդեռ Թուրքիան Հայաստանի հետ ունի շատ ավելի խոր գնացող պատմական քաղաքական խնդիրներ, և Արցախյան հակամարտությունը Թուրքիան երկար տարիներ կարողացավ օգտագործել որպես շղարշ՝ իրական խնդիրներից խուսափելու համար»,- «Հայ-թուրքական պայմանավորվածություններ. ի՞նչ կշահի Հայաստանը» թեմայով քննարկման ժամանակ այս տեսակետը հայտնեց թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

«Չմոռանանք, որ Թուրքիային սահմանակից երկրներից միայն Հյաստանում է, որ որոշ շրջանակներ կասկածի տակ են դնում այդ սահմանի օրինականության հարցը և Մոսկվայի ու Կարսի պայանագրերի իրավահարաբերության հարցը: Սա չի կարող Թուրքիայում անուշադրության մատնվել, սրան գումարած Ցեղասպանության հարցը: Այս խնդիրները շարունակում են Թուրքիային մտահոգել, և Թուրքիան յուրաքանչյուր առիթ օգտագործում է, որպեսզի բուն խնդրից հեռու մնա:

Թուրքիան փոքր քայլերով Հայաստանին ներքաշելով պայմանավորվածությունների մեջ՝ Հայաստանին շատ ավելի դժվար իրավիճակում է դնելու, որովհետև եթե սահմանային անցակետերը այս կամ այն պատճառով փակվեն, ամբողջ պատասխանատվությունը բարդելու է Հայաստանի վրա՝ նրան ներկայացնելով որպես ապակառուցողական երկիր»,- նշեց թուրքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում: