Մեր աշխատանքի արդյունքում Լարսի թողունակությունը մեծացել է, առաջիկայում հերթերը կվերանան. Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Լարսը բաց է, և այժմ բեռնատար մեքենաներն անցնում են Լարսի անցակետով: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մեր արած աշխատանքի արդյունքում վերջին մեկուկես ամսվա ընթացքում կարողացել ենք հասնել նրան, որ Լարսի թողունակությունն էապես մեծացել է, և եթե 2 ամիս ամիս առաջ Լարսի անցակետն անցնող հայկական մեքենաների միջին օրական քանակը 130 էր. հիմա մոտ 250 է. մոտ կրկնակի ավելացել է հայկական մեքենաների թողունակությունը»,- նշեց  Վահան Քերոբյանը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, խնդիրը դեռ մինչև վերջ լուծված չէ:

Էկոնոմիկայի նախարարի հավաստմամբ՝  աշխատանք է իրականացվում արագ փչացող ապրանքների անցման ուղղությամբ. «Եվ դա ևս էապես թեթևացրել է գյուղմթերք արտահանողների աշխատանքը և նվազեցրել է ռիսկերը. դա մեր, Վրաստանի և Ռուսաստանի կառավարության համատեղ աշխատանքի արդյունքն է: Հիմա մենք աշխատում ենք այս ուղղությամբ և կարծում ենք, որ մեկ ամսվա ընթացքում հերթերն ամբողջությամբ կվերանան, և մենք խնդիր չենք ունենա մինչև եղանակների վատանալը»:

Քերոբյանը հիշեցրեց, որ դրան զուգահեռ աշխատանքներ են տարվում այլ ճանապարհների բացման, այլ երթուղիների ստեղծման ուղղությամբ: «Դրանցից մեկն էլ լաստանավն է: Ըստ էության վերջնակետին մոտ ենք, երեկ խոսել եմ վրացի գործընկերների հետ, և ակնկալում ենք, որ առաջիկա օրերին, ի վերջո, մեր հարցը լուծումը կստանա, եթե ոչ՝ պլան Բ-ին կանցնենք. Բաթումի նավահանգստի միջոցով կկարողանանք նույն գործողությունն անել և ստեղծել ալտերնատիվ տարբերակ: Խնդիրը մեզ համար գերկարևոր է, քանի որ Հայաստանը պետք է ունենա լավ կապվածություն աշխարհի հետ: Այս ուղղությամբ մենք անդադար աշխատում ենք՝ թե՛ ուղղությունների, թե՛ տրանսպորտային միջոցների, թե՛ դրանց քանակի ավելացման ուղղությամբ»,- նշեց Քերոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: