Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Շառլ Միշելը շարունակելու է ակտիվ մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին

Լուրեր

20.04.2024 | 16:56
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
20.04.2024 | 16:39
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով
20.04.2024 | 16:10
Էլի նույն կախիչնե՞րն են. Փաշինյանը 2-րդ անգամ այցելեց խնդրահարույց նորոգումով դպրոցներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 16:00
Քաղաքացին ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը․ նա հոսպիտալացվել է
20.04.2024 | 15:51
Հաջողվեց 2 խոշոր իրադարձություն ունենալ. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ գործընթացի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 15:43
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
20.04.2024 | 15:35
Հիմա իրադրության էական փոփոխություն կա․ Փաշինյանը՝ Տավուշում ռուսական հենակետերը հանելու մասին
20.04.2024 | 15:24
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է կյանքից զրկվել
20.04.2024 | 15:05
Հանրապետության մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
20.04.2024 | 14:37
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
20.04.2024 | 14:08
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
20.04.2024 | 13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
20.04.2024 | 13:33
Փաշինյանը մանրամասներ հայտնեց Ադրբեջանի հետ բանակցությունից․ ՀՀ-ն կբարձրացնի Արծվաշենի հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 13:22
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
20.04.2024 | 13:15
«Սա հիանալի է»․ Փաշինյանը ստուգել է Մեդովկայի դպրոցի վերանորոգումը․ աշխատանքից ազատվածներ չկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելը շարունակելու է ակտիվ մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։

«Հուսով եմ, որ ապագայում մենք կտեսնենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոր հանդիպումներ, քանի որ այս ձևաչափն իսկապես կարևոր է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելին հաջողվել է քննարկել և առաջընթաց գրանցել մի շարք կարևոր հարցերի շուրջ։ Եվ այդ իմաստով, իսկապես, դա ձևաչափերից մեկն է, որի ուղղւթյամբ ԵՄ-ն կշարունակի կենտրոնանալ՝ առանցքային տարբեր խնդիրների լուծման համար։ Միևնույն ժամանակ, մենք շարունակելու ենք աշխատել այլ մակարդակներում ևս։ Անձամբ ես իմ թիմի, ինչպես նաև նախագահ Միշելի գրասենյակի գործընկերների հետ, անպայման համագործակցելու ենք ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ՝ բոլոր կարևոր հարցերի լուծման համար, որոնք քննարկվում են։ Մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի, հաղորդակցությունների վերականգնման, սահմանի մասին։ Կան շատ առանցքային հարցեր, որոնց լուծման գործում, կարծում եմ, ԵՄ-ն մասնակցել է ու կշարունակի մասնակցել օգնության ցուցաբերման նպատակով»,- ասել է Կլաարը։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, ապա նա նշել է, որ ԵՄ-ն արդեն օգնության ձեռք է մեկնել այդ խնդրի լուծման համար։

«Մենք շարունակում ենք դրանով ակտիվորեն զբաղվել։ Ես կցանկանայի նշել, որ մայիսի 22-ի ղեկավարների վերջին հանդիպմանն այդ հարցը եղել է քննարկումների կարևոր մաս։ Առաջնորդները որոշակի կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել, որոնք հիմք հանդիսացան անցյալ ամիս Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպմանը այս խնդրի լուծման վերաբերյալ քննարկումների համար»,- ասել է Կլաարը՝ նշելով, որ ԵՄ-ն կշարունակի մեծ ուշադրություն դարձնել այդ խնդրի լուծմանը։

Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Բաքուն չեղարկել է Բրյուսելում հունիսի 27-ին նախատեսված Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։

Օրերս էլ ԵԽ նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու քննարկել Երևանի ու Բաքվի  երկխոսության՝ Բրյուսելի օրակարգի բոլոր հարցերը։

Էմմա Չոբանյան