Ինչպե՞ս դառնալ լավ տնտեսական լրագրող․ Factor TV-ում փորձաշրջան անցնող ուսանողները հյուրընկալվել են ՀՀ ԿԲ-ում

Լուրեր

09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
Բոլորը

Գների կայունացման ու գնաճի զսպման, արտարժույթ-դրամ փոխհարաբերությունների, մասնավոր բանկերի գործունեության վերահսկման, Հայաստանի Կենտրոնական բանկի կարևոր գործառույթների վերաբերյալ հանգամանալից զրույցի ու հարցուպատասխանի ձևաչափով անցավ երկրի գլխավոր ֆինանսական կառույցի ղեկավար Մարտին Գալստյանի հանդիպումը Factor TV-ում փորձաշրջան անցնող ուսանողներ-լրագրողների հետ։

«Եթե ուզում եք լավ տնտեսական լրագրող լինել, ապա տնտեսագիտությունը պետք է առնվազն լինի ձեր երկրորդ մասնագիտությունը»,- այս խոսքերով սկսեց ելույթը ԿԲ նախագահը:

«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում Factor TV-ում անցկացվող եռամսյա փորձաշրջանի մասնակիցների համար հերթական հետաքրքիր և ուսուցողական հանդիպումը լավ հնարավորություն էր` հասկանալու, թե որն է Կենտրոնական բանկի դերը տնտեսությունում, որոնք են ԿԲ հիմնական նպատակներն և գործառույթները, ինչ է ֆինանսական կայունությունը, ինչպես է ԿԲ-ն իրականացնում գնաճի կառավարումը, ինչու է կարևոր գների կայունությունը և ԿԲ-ի անկախությունը։

Հանդիպման հարցուպատասխանի ընթացքում ուսանող-լրագրողները ԿԲ նախագահ Մարտին Գալստյանից ստացան իրենց հետաքրքրող թեմաների վերաբերյալ մեկնաբանություններ։