Քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակը պահպանելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Լուրեր

16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
Բոլորը

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում մեղադրական եզրակացությամբ ստացվել է Օձուն գյուղում 2021թ. փետրվարի 20-ին կատարված Աշ. Ջանինյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենս­գրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

« Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից գործի նյութերի ստուգմամբ պարզվել է, որ առկա են քրեական ենթամշակույթին բնորոշ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ:

Մասնավորապես, սպանության վերաբերյալ գործով նախաքննության ըթնացքում կատարված քննչական, օպետաիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ հանդիսացող, ներկայում արտերկրում գտնվող «օրենքով գող» Ա. Ջ.-ն, որպես քրեական հեղինակություն, ստանձնելով նախկինում Վ. Բ.-ի և Ա. Մ.-ի միջև տեղի ունեցած վեճի լուծումը, 2021թ. փետրվարի 20-ին հեռախոսային խոսակցություն է ունեցել Ա. Մ.-ի հետ: Դրա ընթացքում իր կարգավիճակից բխող պահանջներ է ներկայացրել վերջինիս, սակայն խոսակցության ընթացքում Ա.Մ.-ն ընդհատել է խոսակցությունը: Ա. Ջ.-ն այդ արարքը համարելով որպես «օրենքով գողին» հասցված վիրավորանք՝ իր այդ կարգավիճակը ու հեղինակությունը պահպանելու համար հանձնարարություն և ցուցում է տվել Աշ. Ջանինյանին պատժել՝ «սատկացնել» իրեն չենթարկվող Ա. Մ.-ին: Արդյունքում Աշ. Ջանինյանը նույն օրը հանդիպել է Ա. Մ.-ին, սակայն վերջինս նախապես իր մոտ գտնվող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Աշ. Ջանինյանի վրա և սպանել նրան:

Նկատի ունենալով, որ քրեական գործի նյութերում առկա են փաստական տվյալներ անձի կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու վերաբերյալ՝ 2022թ. հունիսի 30-ին մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն:

Իսկ դատախազությունում ստացված Աշ. Ջանինյանի սպանության վերաբերյալ քրեական գործով դատախազը հաստատել է մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրությունում։