Նիկոլ Փաշինյանը պարտավոր չէ ներողություն խնդրել Հրայր Թովմասյանից․ վերաքննիչ դատարանի որոշումը

Լուրեր

25.04.2024 | 18:24
Անկարան բողոք է հայտնել է Չիլիի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ
25.04.2024 | 18:20
Մոսկվան՝ ԵՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության, Amnesty International-ը՝ Բաքվի ռազմական հանցագործությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
25.04.2024 | 18:18
Ցանկացած միջադեպ պետք է պատշաճ քննության ենթարկվի․ Վարդանյանը՝ ոստիկանության գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 18:09
«Մոբայլ սենթրը» դարձել է Հայաստանի ամենախոշոր հարկատուն
25.04.2024 | 18:07
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն
25.04.2024 | 18:01
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին․ նա ձերբակալվել է
25.04.2024 | 17:54
Իմ հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել բերման ենթարկվածներին տեսակցելու․ ՄԻՊ
25.04.2024 | 17:49
ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու մասին բանաձևը
25.04.2024 | 17:40
Հոգևորականն անիծում էր իշխանություններին Ծիծեռնակաբերդում․ Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 17:31
Հնդկաստանն արձագանքել է ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ Բաքվի դժգոհություններին
25.04.2024 | 17:29
Ատելության խոսքը Հայաստանում կրում է համակարգված բնույթ․ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 17:21
Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է
25.04.2024 | 17:12
Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկնիշ աճ է գրանցել
25.04.2024 | 17:04
Վրաստանում բանտից ազատ է արձակվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսը
25.04.2024 | 16:55
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ
Բոլորը

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ բավարարել է Նիկոլ Փաշինյանի բողոքը և բեկանել առաջին ատյանի դատարանի համապատասխան որոշումը։ Այս մասին տեղականում ենք datalex.am դատական տեղեկատվական համակարգից։ Ըստ այդմ՝ վարչապետը պարտավորված չի լինի ներողություն խնդրել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանից։ Դատարանը նաև որոշել է Հրայր Թովմասյանից հօգուտ Նիկոլ Փաշինյանի բռնագանձել 10 000 ՀՀ դրամ, որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գայանե Խաչատրյանի վճռով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել էր հերքել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ հայտարարությունները։

Հրայր Թովմասյանը դատարանին խնդրել էր Փաշինյանին պարտավորեցնել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքել։ Դատարնը հայցը բավարարել էր մասնակի և Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Facebook.com սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»: Facebook.com սոցիալական կայքում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման վերը նշված տեքստը, որը պահանջվում է տեղադրել facebook.com սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական (https://www.facebook.com /nikol.pashinyan/) էջում: Հրայր Թովմասյանի հայցապահանջը՝ ներողություն խնդրել պարտավորեցնելու մասով, մերժվել էր:

Հիշեցնենք՝ Թովմասյանը հայց էր ներկայացրել վարչապետի՝ 2020 թվականի հունվարի 25-ին Կապանում կայացած մամուլի ասուլիսից հետո։ Փաշինյանը հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել նրան։ Արձագանքելով այս հայտարարությանը՝ Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ էր տվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իր խոսքերը հիմնավորող արժանահավատ փաստեր հրապարակի, այլապես հայց կներկայացնի Փաշինյանի դեմ։ Հետո վարչապետը խոստացավ Երևան հասնելուն պես հրապարակել Թովմասյանի ակնկալած փաստերը։ Երևան հասնելով՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Հրայր Թովմասյանի գրչի լուսանկարը և հայտնել, որ դա իր տեսած «ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայությունն է»:

«Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»: Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ գրիչը վերցնելիս ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար: Ինչևէ, հետո սկսեցին ինձ մոտ ընդունելության գալու հայտերը: Չընդունեցի»,- ֆեյսբուքյան էջում գրել էր Փաշինյանը։