Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարին

Լուրեր

19.04.2024 | 11:21
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Կանաչ ժամը
19.04.2024 | 11:12
NYMEX․ Ոսկու գինն աճել է
19.04.2024 | 10:57
Սպահանի մոտակայքում 3 ԱԹՍ է խոցվել․ իրանցի պաշտոնյա
19.04.2024 | 10:53
Ստուգայց փողոցային առևտրի դեմ պայքարի շրջանակում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 10:48
Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
19.04.2024 | 10:33
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը
19.04.2024 | 10:16
Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են
19.04.2024 | 10:01
Նավթի գներն աճել են
19.04.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 19-ի դրությամբ
19.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային։

Վերջինս Հայաստանում է՝ մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:

Փոխվարչապետի գրասենյակից տեղեկանում ենք, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, այլք։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր է գնահատել որոշակի դադարից հետո Հայաստանում Միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի անցկացումն ու ընդգծել, որ այն լավ հնարավորություն է մի շարք ուղղություններով խթանելու երկու երկրների միջպետական հարաբերությունները, հատկապես՝ առևտրատնտեսական, առողջապահության և կրթության ոլորտներում։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում միջազգային տրանսպորտային հաղորդակցության նախագծեր իրականացնելու հեռանկարներին։

Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդգծել է, որ Հայաստանը հնդիկ բարեկամների հետ ավելի հավակնոտ օրակարգի է հավակնում՝ պատրաստակամ լինելով ակտիվացնել հայ-հնդկական ողջ համագործակցությունը ինստիտուցիոնալ և փոխադարձ շփումների մակարդակներում։

Համբարձում Մաթևոսյանը, տեղեկացնելով, որ Հայաստանի կառավարությունը ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ մեծ ներդրումներ է իրականացնում, նշել է, որ ակնկալում է նաև այդ խոշոր մրցույթներին հնդկական շինարարական կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությունը։

Հանդիպման ավարտին կողմերը երկու երկրների միջև առկա հարաբերությունները զարգացնելու պատրաստակամություն են հայտնել։