Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ու կրկին խոսել գոյություն չունեցող «միջանցքից»

Լուրեր

29.03.2024 | 10:40
Արգելվում է Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ-ում` հանրային մուլտիպլեքսի միջոցով
29.03.2024 | 10:35
Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու․ զրույց դեսպան Վասիլիս Մարագոսի հետ
29.03.2024 | 10:29
ՔԿ-ն խուզարկում է Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում և ԱԺԲ-ի հետ փոխկապակցված 40-ից ավելի հասցեներում
29.03.2024 | 10:21
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
29.03.2024 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները մարտի 29-ի դրությամբ
29.03.2024 | 09:48
Նավթի գներն աճել են
29.03.2024 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.03.2024 | 21:44
Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 21:38
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև
28.03.2024 | 21:35
ՌԴ-ում «Կրոկուս»-ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալների ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում են ներառել
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ավստրիայի ԱԳ և ներքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո մի շարք հայտարարություններ է արել՝ անդրադառնելով նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նա ասել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում վստահության գործընթաց է սկսվել։

«Որոշ քայլեր ձեռնարկվեցին, օրինակ՝ բեռնափոխադրումների մեկնարկը։ Այսպիսով, մենք այս քայլերն անվանում ենք վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր: Ի վերջո, մենք ցանկանում ենք աստիճանաբար շարունակել գործընթացը։ Ինչպես միշտ ասում եմ՝ մենք յուրաքանչյուր փուլում խորհրդակցության մեջ ենք Ադրբեջանի հետ, նրանց հետ համաձայնեցնում ենք գործընթացը»,- ասել է Չավուշօղլուն։

Նա կրկին խոսել է գոյություն չունեցող և, իբր, Հայաստանի տարածքով անցնող «միջանցքի» մասին։

«Մյուս կողմից՝ մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Մենք նաև ցանկանում ենք, որ որքան հնարավոր է՝ շուտ ստորագրվի Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկվող համապարփակ խաղաղության համաձայնագիրը, որովհետև մեզ պետք է խաղաղություն տարածաշրջանում։ Ենթակառուցվածքային նախագծերը, հատկապես՝ «Զանգեզուրի միջանցքը», որոնք համաձայնեցվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև, պետք է իրականացվեն։ Որովհետև Ուկրաինայում պատերազմից հետո Միջին միջանցքն ավելի մեծ նշանակություն է ստացել»,- ասել է Չավուշօղլուն։

Հավելենք, որ Հայաստանն Ադրբեջանի հետ որևէ պայմանագիր չի ստորագրել ՀՀ ինքնիշխան տարածքով անցնող միջանցքների մասին և այդպիսի համաձայնություն չի տվել։

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև ասել է, որ, իբր, տարածաշրջանում խաղաղության համար ամենամեծ խոչընդոտը «Հայաստանի վրա ճնշումն է, և որ ծայրահեղական խմբերը հարձակվում են վարչապետի տան վրա՝ ստեղծելով լուրջ ճնշումներ»։

Չավուշօղլուն Ավստրիային շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումներն ընդունելու համար։

«Սակայն ինչո՞ւ հաջորդ բանակցությունները չլինեն Թուրքիայում և Հայաստանում։ Անգամ Հայաստանին առաջարկ ենք արել, որ առաջին հանդիպումը կարող ենք անցկացնել Երևանում։ Բայց Հայաստանը դեռ պատրաստ չէ դրան՝ ներքին ճնշման պատճառով։ Հետագայում կարող են լինել նման խոսակցություններ, այս քայլերը պետք է արվեն տևական խաղաղության և կայունության համար»,- ասել է Չավուշօղլուն։

Հավելենք, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի վերջին հանդիպումը կայացել է հուլիսի 1-ին Վիեննայում։

Էմմա Չոբանյան