Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Լուրեր

18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
18.04.2024 | 19:52
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
18.04.2024 | 19:49
«Բերդկունք» ամրոցը կվերականգնվի. տարածքում պեղումներ են ընթանում
18.04.2024 | 19:32
«Հարսնաքար»-ը, 3.5 մլն դոլարանոց տունը. ինչ է պետությունն ուզում բռնագանձել Հայրապետյանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 19:18
ԵՄ-ն հայտարարել է, որ Թուրքիայի հետ համագործակցության ընդլայնման կարևոր պայման է Կիպրոսի հարցով բանակցությունների վերսկսումը
18.04.2024 | 19:04
ԱԽ քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները
18.04.2024 | 19:00
Պուտինը սխալվեց․ դավաճանեց դաշնակից հայերին՝ թուրքի յաթաղանի բերան հանձնեց, բայց Ադրբեջանի դաշինքը չստացավ․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 18:50
Փաշինյանն ու Մարտին Շտիկելը քննարկել են ՀՀ կառավարության և Fichtner ընկերության միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր
18.04.2024 | 18:41
Ես կպայքարեմ Պուտինի դեմ. Յուլիա Նավալնայա
18.04.2024 | 18:33
Վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
18.04.2024 | 18:24
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, բենզալցակայանը նաև ապամոնտաժվել է
18.04.2024 | 18:16
Փարիզը որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր
18.04.2024 | 18:09
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, Ակնայի ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը փակվում է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱԺ « Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։

«Այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. բնության այս օրինաչափությունը հատկապես արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանավորվածությունների պարագայում:

Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը:
Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ:

Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ:

Վերահաստատում եմ Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ բոլոր գնահատականներն ու այս իշխանության հասցեին հնչեցրած բոլոր որակումները. ազգակործան կապիտուլյանտ դավաճանի տեղը բանտում է:

«Դիմադրության» շարժումն ունի չիրացված ահռելի ներուժ: Այն այս պահին գոյություն ունեցող միակ հարթակն է, որ ի զորու է կանխել նոր դավաճանություններն ու զիջումները. շարժումը պետք է պահել և ուժեղացնել. որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացի շարունակելու եմ մասնակցել և բոլորին կոչ եմ անում մասնակցել շարժման կազմակերպած բողոքի ակցիաներին:

«Հայաստան» խմբակցության իմ գործընկերներին մաղթում եմ քաղաքական շրջահայացություն և հաջողություն. հավատացեք, այնտեղ կան բազմաթիվ ազնիվ, նվիրյալ ու հայրենասեր անձիք:

Աստված պահապան Հայաստանին ու Արցախին

Աստված պահապան Հայ ժողովրդին»,- գրել է Ղազինյանը։

Հիշեցնենք, որ մինչ այս պատգամավորական մանդատը վայր դնելու մասին էր հայտարարել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։