Ֆրանսիայում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը

Լուրեր

23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 22:34
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է
23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
23.04.2024 | 21:00
Սա առաջնագծի փշրման ակտ է․ Փաշինյանը պիտի երաշխիք ունենա, որ Ադրբեջանը ՀՀ տարածքից դուրս կգա, ոչ թե՝ հույս․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 20:55
Ցավոք, մեր պայքարը չենք կարողացել դարձնել համաժողովրդական, բայց դեռ ուշ չէ. Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 20:50
Ի՞նչ է ասելու Թուրքիայի գլխավոր ընդդիմությունը Հայոց ցեղասպանության տարելիցին․ թուրք լրագրողի անդրադարձը
23.04.2024 | 20:37
Սանկտ Պետերբուրգում որոշել են արգելել ԱԹՍ-ների հարձակումների հետևանքների մասին հրապարակումները
23.04.2024 | 20:21
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
23.04.2024 | 20:09
Ուժերի հարաբերակցությունը պետական սահմանների պաշտպանության հարցում վատ է մեզ համար. Տիրան Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 29-ին և 30-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցավ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը, տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

«Հերթական այս համաժողովը կրում էր «Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցություն․ աջակցություն տարածքների կայուն զարգացմանը» խորագիրը և համակազմակերպվել էր Լիոնի Մետրոպոլի, Լիոնի քաղաքապետարանի, Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) և Ֆրանսիայի միավորված քաղաքների (ՖՄՔ) կողմից՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ։ Համաժողովին մասնակցում էին Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների ավելի քան 250 ներկայացուցիչներ։

Возможно, это изображение 11 человек, люди стоят и в помещении

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Իր խոսքում Հայաստանի դեսպանը նշեց, որ ապակենտրոնացված համագործակցությունը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կարևոր բաղադրիչ է և երկու երկրների համայնքների, իրավասու պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ արդեն 4-րդ համաժողովի անցկացումը փաստում է այդ իրողությունը։ Դեսպան Տոլմաջյանն ընդգծեց նաև, որ համաժողովը շատ լավ հնարավորություն է Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների միջև ոչ միայն արդեն իսկ հաստատված համագործակցություններն ամրապնդելու, այլ նաև նոր կապեր հաստատելու և հետագայում զարգացնելու համար։

Возможно, это изображение 2 человека, люди стоят и в помещении

Ելույթներով հանդես եկան նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Լիոն մետրոպոլի նախագահ Բրյունո Բեռնարը, Ֆրանսիայի միավորված քաղաքներ կազմակերպության Հայաստան խմբի նախագահ Սոնիա Զդորովցոֆֆը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։

Երկօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում երկու երկների համայնքների միջև հաստատված կապերին, համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ֆրանսիայի համայքների ներկայացուցիչները մասնակցեցին նաև «Խելացի քաղաքներ», «Գյուղատնտեսություն» և «Զբոսաշրջություն» խորագրերով աշխատաժողովների՝ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի մշակման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։