5000 դրամ հետվճար թոշակառուների համար՝ անկանխիկ գնումներ անելու դեպքում. քաղաքացիների արձագանքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

05.06.2026 | 19:56
1 մլրդ դրամից ավելի է ծախսվել արտահիմնադրամային միջոցներից․ Եգորյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:49
Ներքին Չարբախում վիճաբանություն և վրաերթ․ ՔՊ-ի աջակիցների մասնակցության մասին պնդումների ֆոնին ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
05.06.2026 | 19:43
Թաթոյանը պնդում է՝ Փաշինյանի իշխանությունը մեծացրել է Ռուսաստանից կախվածությունը․ որ պնդումն է ճիշտ, որը՝ սխալ
05.06.2026 | 19:30
ՀՀ-ն զենք է վաճառել 2 երկրի․ նոր երկրների վաճառքներ կլինեն․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:29
ՄԻՊ-ը ուսումնասիրում է «Արմատ մեդիա»-ում իրականացված խուզարկության հանգամանքները
05.06.2026 | 19:20
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
05.06.2026 | 19:17
Կրեմլի «Մատրյոշկա»-ն կեղծ լուրերի նոր շարք է տարածում Հայաստանի մասին․ The Insider
05.06.2026 | 19:14
ԿԸՀ-ն ժամը 22:00-ին նիստ կգումարի՝ քննելու «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դիմումը
05.06.2026 | 19:10
Էլինա Ավանեսյանը մրցաշարի կմասնակցի Հայաստանի հավաքականի կազմում
05.06.2026 | 18:58
Այս հարցը պետք է լուծվի վաղը՝ մինչև 24։00-ն. Եգորյանը՝ ԿԸՀ հանձնված դիմումի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 18:47
«Մարտի 1»-ի գործով մեղադրանք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին և ևս 4 նախկին աշխատակցի
05.06.2026 | 18:41
Իրանը հայտարարել է Օմանի ծոցում ամերիկյան ռազմանավերի վրա «նախազգուշական» հրթիռներ և ԱԹՍ-ներ արձակելու մասին
05.06.2026 | 18:30
ՌԴ-ի սանկցիաներին պետք է դիմանալ և դիմակայել․ ՀՀ ինքնիշխանությունը սակարկելի չէ․ Գարեգին Չուգասզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 18:18
Վարժական հավաքները մեկնարկելու են ընտրություններից 2 օր անց․ հավաքների ամսաթվերը Կառավարությունը հրապարակել է հունվարին
05.06.2026 | 18:09
Լուիս դե լա Ֆուենտե․ «Հաճելիորեն զարմացած էի Իրաքի հավաքականի խաղով»
Բոլորը

Քաղաքացիների արձագանքը անկախնիկ գործարքներով ամսական առավելագույնը 5000 դրամ հետվճար ստանալու՝ Կառավարության նախաձեռնությանը միանշանակ չէ:

Ավելի քան մեկ ամիս առաջ գործադիրի ընդունած որոշումն այսօրվանից ուժի մեջ է՝ կենսաթոշակը կամ նպաստը անկանխիկ եղանակով ստացող և գործարքները նույն տարբերակով կատարող քաղաքացիներն ամեն ամիս 10 տոկոսի չափով հետվճար կստանան:

Ծրագիրը, ըստ Կառավարության պաշտոնյայի, երկու հիմնական նպատակ ունի, նախ՝ զարգացնել անկանխիկ գործարքների մշակույթը։ Օրեցօր շարունակվող գնաճի պայմաններում գործադիրը նաև այսկերպ փորձում է սոցիալական խնդիր լուծել:

Պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության արդյունքում իրականացվող այս ծրագրին միացել են ՎՏԲ, Արդշինբանկն և Հայբիզնեսբանկը:

Թե ինչո՞ւ Հայաստանում գործող մյուս բանկերը դեռևս չեն միացել ծրագրին, պարզ չէ: Factor.am-ը փորձեց կապ հաստատել մի քանի բանկերի հետ՝ պատճառները հասկանալու համար: Երկու բանկից մեր զանգերն անպատասխան թողեցին, մեկից հորդորեցին պաշտոնական գրություն ուղարկել:

Գործարքի հանրագումարից քաղաքացուն փոխանցվող 10 տոկոս հետվճարի կեսը փոխանցում է պետությունը, իսկ մյուս կեսը՝ նշված բանկերից մեկը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն այս առնչությամբ հիշեցնում է՝ ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ ՎՏԲ բանկը, օրինակ, գտնվում է տնտեսական պատժամիջոցների տակ, իսկ թոշակառուների գերակշիռ մասը թոշակը ստանում է հենց այս բանկով:

Ըստ Պարսյանի՝ ՎՏԲ-ի քարտապանները չեն կարողանալու անկանխիկ առևտուր անել: Եվ սա, տնտեսագետի համոզմամբ, միակ խնդիրը չէ: Սոցիալական բաղադրիչ ունեցող այս ծրագրի հիմնական շահառուներից թոշակառուների առնվազն կեսը գումարը ստանում է առձեռն:

Պարսյանը նաև կարծում է, որ առաջարկվող տարբերակն անհավասար իրավիճակ է ստեղծում գյուղաբնակների և քաղաքաբնակների միջև, այն դեպքում, երբ գյուղաբնակ թոշակառուների կենսամակարդակը, ըստ պաշտոնական վիճակագրության, անհամեմատ ավելի ցածր է, քան քաղաքաբնակներինը։

Թեև գործադիրից վստահեցնում են՝ այս ընթացքում իրականացրել են իրազեկման տարբեր ակցիաներ, որ հասկանալի լինի ծրագրի էությունը, այդուհանդերձ, մտավախություն ունեն, որ կես տարվա համար ակնկալվող արդյունքը կարող է և չարձանագրվել: Կառավարությունից հույս ունեն, որ վեց ամսվա ընթացքում նպաստներն ու թոշակները բանկային քարտով ստացող քաղաքացիների թիվն էականորեն կավելանա: Արդյունքում նրանց գոնե 80 տոկոսը հետվճար կստանա:

Factor TV-ն երևանյան փոքր առևտրի կետերից փորձեց պարզել՝ արդյո՞ք ունեն անկանխիկ եղանակով վճարումն ընդունելու հնարավորություն, ինչպես նախատեսում է օրենքը: Տնտեսվարողները հրաժարվեցին նկարահանումներից, սակայն նրանցից շատերը կադրից դուրս խոստովանեցին՝ դեռևս վճարումները ստանում են առձեռն, թեև դիմել են բանկերին՝ սարքերը ակտիվացնելու համար:

Վեց ամիս հետո, երբ գործադիրն ամփոփի ծրագրի արդյունքները, կորոշվի՝ արժե՞ այն շարունակել, թե՞ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողեր Ստեփանյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: