Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել
Քաղաքականություն
01.07.2022 | 12:51
Հայաստանի Անվտանգության խորհուրդն այսօր նիստ է հրավիրել։ Factor.am-ին այս մասին հայտնեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատակազմից, երբ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ նա չի մասնակցում ընդդիմադիր պատգամավորներին պաշտոններից զրկելու հարցի քննարկմանը։
Այստեղ նշեցին, որ Ալեն Սիմոնյանը հրավիրված է ԱԽ նիստին։
ԱԽ նիստի օրակարգի վերաբերյալ մանրամասներ չհաջողվեց պարզել։ Գործադիր մարմինը նիստից հետո հաղորդագրություն կտարածի։
Նարեկ Կիրակոսյան