Ուկրաինան ստորագրել է ԵՄ-ին անդամակցելու դիմումը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, վարչապետ Դենիս Շմիգալը և Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկն այսօր՝ հուլիսի 1-ին, խորհրդարանական հանդիպման ժամանակ ստորագրել են Եվրոպական միությանը լիիրավ անդամակցության հասնելու մասին հայտարարությունը, փոխանցում է korrespondent-ը։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լկայենը ելույթ են ունեցել խորհրդարանական հանդիպման ժամանակ։

«Այսօր մենք ստորագրում ենք համատեղ հայտարարություն, որը իշխանության բոլոր թեւերի միասնության նշան է և վկայում է մեր վճռականության մասին՝ հասնելու ԵՄ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցության ռազմավարական նպատակին»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ «այս հայտարարության ստորագրումն ունի նույն նշանակությունը, ինչ պատերազմի հինգերորդ օրը անդամակցության դիմումի ստորագրումը»։

«Մենք 115 օր գնացել ենք թեկնածության, մեր անդամակցության ճանապարհը չպետք է տևի տասնամյակներ, տարիներ, մենք պետք է արագ անցնենք այս ճանապարհով՝ որքան հնարավոր է, դա մեզանից է կախված, մենք պետք է կատարյալ կատարենք աշխատանքի մեր մասը: ԵՄ-ում մեր ընկերներին հնարավորություն կտան նույնքան արագ և համախմբված մեկ այլ պատմական որոշում կայացնել մեզ համար»,- ասել է Զելենսկին։

Տաթև Ֆռանգյան