5 երեխեքիս առնեմ՝ ո՞ւր գնամ․ Քաշաթաղից տեղահանված 15 ընտանիք կրկին դրսում հայտնվելու վտանգի առաջ է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Նորքի բարձունքում գտնվող նախկին «Նարինե» մանկական առողջարանի կիսախարխուլ շենքում կրկին լարված իրավիճակ է․ պատերազմի օրերին Քաշաթաղից տեղահանված 15 ընտանիքներ, որ այստեղ էին ժամանակավոր բնակություն հաստատել, հերթական անգամ դրսում հայտնվելու վտանգի առաջ են կանգնած։

Պետգույքի կառավարման կոմիտեին փոխանցված առողջարանի շենքն աճուրդով վաճառվել է։ Բնակիչների խոսքով՝ նոր գնորդն այստեղ բազմաբնակարան շենք է կառուցելու, և այսօր եկել ու իրենց զգուշացրել են՝ վաղը պետք է տարածքն ազատեն, այստեղ շինարարություն է սկսվելու։

Ընտանիքների մեծ մասին Կառավարության կողմից արդեն հավաստագրեր են տրամադրվել, որոնց միջոցով նրանք հնարավորություն ունեն 10 մլն դրամի սահմաններում բնակարան գնել, բայց գնման գործընթացը պետության կողմից ձգձգվում է, ինչո՞ւ՝ չգիտեն։

Մարդիկ տները գտել են, իրերը կապել, մի մասն էլ՝ արդեն տեղափոխել։ Այսպես ասած, «բեհը» տվել են՝ հույսով, որ առքուվաճառքի գործընթացը չի ուշանա։ Հիմա տանտերերը սպասել չեն ուզում, տունն այլ անձի են վաճառելու, բնականաբար, կանխավճարն էլ հետ չեն վերադարձնելու։ Ստացվում է՝ ոչ միայն պարտքով հայթայթած ու որպես կանխավճար տված գումարները կկորցնեն, այլև բաց երկնքի տակ կհայտնվեն՝ մինչև բնակարանի գնման գործընթացը կկարգավորվի։ Մեկ այլ խնդիր էլ կա․ բնակարան ձեռք բերելու համար վարկային ծանրաբեռնվածություն չպետք է ունենան։

Առաջարկ են ստացել՝ 3 ամսով վարձով բնակվել, վարձը կվճարվի, բայց, ասում են, ո՛չ կարող են վարձով տուն գտնել, ո՛չ էլ ի վիճակի են անչափահաս երեխաների հետ նորից դռնեդուռ ընկնել։ Ընդ որում, 15 ընտանիքներն էլ 30 տարի առաջ Արցախում վերաբնակեցված ՀՀ քաղաքացիներ են։

Այս ընտանիքների տղամարդկանց մի մասն այս պահին էլ սահմանին է կանգնած՝ պայմանագրային զինծառայողներ են։ Ֆիզիկապես սահմանին են, հոգով՝ այստեղ։ Իսկ երկու տասնյակից ավելի ապագա զինվորները վաղը դրսում հայտնվելու վտանգի առջև են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան