Չի բացառվում, որ ՌԴ թույլտվությամբ պատերազմ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Պատերազմի վտանգի մասին վարչապետի եզրահանգումներն ու դիտարկումները հիմնված չեն քանական կամ որակական հետազոտությունների վրա, քանի որ ՀՀ-ն այդ առումով լուրջ հետազոտություններ անելու հնարավորություններ և հզորություններ չունի»,- «Խաղաղության օրակարգի գինը. ի՞նչ է ակնկալվում Հայաստանից» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց անվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը:

Ինչ վերաբերում է պատերազմին և խաղաղությանը, փորձագետը կարծիք հայտնեց, որ վարչապետը դրա վերաբերյալ հնարավորություն չունի շրջանցել իր պաշտոնական դիրքը և հարյուր տոկոսով անկեծ լինել ու ամեն ինչ մինչև վերջ ասել:

«Ես չեմ կարծում, թե Ադրբեջանը մեր տարածաշրջանում պատերազմի լեգիտիմության կարիք ունի, այլ ընդամենը կարիք ունի պատերազմի մեկնարկը և, այսպես ասած, սանդղակը համաձայնեցնել Ռուսաստանի հետ…

Եթե կոնսենսուս կա Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև, ապա չի բացառվում, որ Ռուսաստանի թույլտվությամբ պատերազմ կլինի, որը կլինի ոչ թե 44-օրյա պատերազմի նման, այլ շատ ավելի լոկալ՝ այն հաշվարկով, որ Հայաստանը դրանից հետո կգնա զիջումների»,- նշեց Արեգ Քոչինյանը։

Փորձագետի դիտարկմամբ՝ դիվանագիտական հարթությունում Հայաստանի դիմադրության միակ պաշարը Արևմուտքի որոշակի մասնակցությունն է:

Նրա խոսքով՝ լավագույն տարբերակով՝ Արևմուտքը որոշակի գործողութունների կդիմի և, օրինակ, ԱՄՆ-ը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, բանակցություններ կանցկացնի, ինչը քիչ հավանական է, և վատ տարբերակով, որն ավելի հավանական է, Միսնկի խմբի համանախագահությունը միայն հայտարարություններով հանդես կգա. Մինսկի խմբի այլընտրանքը ռուս-թուրքական ձևաչափն է այս տարածաշրջանում:

Մանրամասները՝ տեսանյութում: