Շիրակի մարզում հրդեհ է բռնկվել երկաթուղու գնացքի վագոններից մեկում
Հունիսի 30-ին, ժամը 09։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում Հարավկովկասյան երկաթուղու գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել բռնկում․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով. փրկարարները իրականացնում են հովացման աշխատանքներ։