Հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական փառատոն՝ Գյումրիում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Այսօր Գյումրիում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 19-րդ մարզական փառատոնի հանդիսավոր բացումը, որին մասնակցում են Երևանի և հանրապետության մարզերի ներկայացուցիչներ։ Փառատոնը տևելու է երեք օր։

ՀՀ Ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Արբրահամյանը տեղեկացրեց, որ փառատոնին մասնակցում է ավելի քան 80 մարզիկ։ Նրանք մրցելու են 7 մարզաձևերում՝ ծանրամարտ, լող, սայլակներով բասկետբոլ, բոչա, շախմատ, թենիս, սայլակներով վազք։

Ըստ Աբրահամյանի՝ նման փառատոն Գյումրիում անցկացվում է առաջին անգամ։

Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանի տեղեկացմամբ էլ՝ այս փառատոնում նորություն է սայլակներով վազքը, որի համար որպես տեղանք ընտրվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը։

Հանդիսավոր բացումը կատարեց Հաշմանդամություն ունեցող անձանց ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Գրետա Վարդանյանը։
Փառատոնը կազմակերպվել է ՀՀ Ազգային պարալիմպիկ կոմիտեի, Հաշմանդամություն ունեցող անձանց ծանրամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Փառատոնին մասնակցում է նաև «Զինվորի տան» պարային խումբը, որի կատարմամբ էլ տրվեց մեկնարկը։

Կազմակերպիչները կարևորեցին պետության հոգածությունը հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր սպորտաձևերում ներգրավելու, նրանց ակտիվ կյանքի վերադարձնելու համար։ Ըստ նրանց՝ անհրաժեշտ է մարզադահլիճներն ու հանրապետության ենթակառուցածքները հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, հատկապես, որ նրանց թիվն ավելացել է 44-օրյա պատերազմից հետո։

Ըստ Ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի՝ կան հնարավորություններ Հայաստանում միջազգային մրցումներ անցկացնելու համար, սակայն մեր երկրի ենթակառուցվածքները խնդիրներ են ստեղծում․ հյուրանոցները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց, տրանսպորտային միջոցները՝ նույնպես։

«Չունենք տրանսպորտային միջոցներ, որոնք կկարողանան սպասարկել մեծ թվով սայլակ օգտագործողների։ Եթե հիմա մենք որոշենք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացնել Հայաստանում, խոսքը պարածանրամարտի մասին է, մոտ 300 սայլակ օգտագործող կգա, և մենք չենք կարողանա նրանց տեղավորել հյուրանոցներում և ապահովել տրանսպորտով»,- նշեց ՀՀ Ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահը։

Արմիկ Մովսիսյան