Կանադան Հայաստանում դեսպանատուն կբացի

Լուրեր

19.04.2024 | 12:37
Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրին․ 8 մարդ զոհվել է, առնվազն 25-ը՝ վիրավորվել
19.04.2024 | 12:28
ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու բանաձևի նախագծի վրա
19.04.2024 | 12:17
Հանրային կյանքում առավել հաճախ թիրախավորվում են կանայք․ անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը․ ՄԻՊ
19.04.2024 | 12:09
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
19.04.2024 | 12:01
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 12:00
Իրանի տարածքում ԱԹՍ-ներ են խոցվել, ըստ ԿԸՎ-ի՝ Կիևը կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ․ ԼՈՒՐԵՐ
19.04.2024 | 11:52
Իրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր տարածքում հարձակմանը
19.04.2024 | 11:44
Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի երկու փաթեթ և մեկ պարկ, որոնք փորձել էին ներկրել Հայաստան
19.04.2024 | 11:35
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
19.04.2024 | 11:24
Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ քաղաքապետարան
19.04.2024 | 11:21
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Կանաչ ժամը
19.04.2024 | 11:12
NYMEX․ Ոսկու գինն աճել է
19.04.2024 | 10:57
Սպահանի մոտակայքում 3 ԱԹՍ է խոցվել․ իրանցի պաշտոնյա
19.04.2024 | 10:53
Ստուգայց փողոցային առևտրի դեմ պայքարի շրջանակում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 10:48
Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
Բոլորը

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին հայտարարել է, որ իր երկիրն ընդլայնում է դիվանագիտական ներկայությունը Կենտրոնական, Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև Կովկասում։ Այս մասին տեղեկանում ենք Կանադայի կառավարության  կայքից։

Մասնավորապես, հետևելով ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց ու Գերմանիայում դեսպան Ստեֆան Դիոնի առաքելությանը և հայկական ժողովրդավարությանը Կանադայի աջակցությունն ավելացնելու ուղիների վերաբերյալ զեկույցին՝ Կանադան որոշել է Հայաստանում լիարժեք դիվանագիտական ներկայացուցչություն բացել՝ մշտական դեսպանով, որը թույլ կտա երկկողմ կապերն ամրապնդել ու մեծացնել հայկական ժողովրդավարությանն աջակցությունը։

«Անդրատլանտյան անվտանգությունը չափազանց կարևոր է միջազգային կայունության համար: Ռուսաստանի անօրինական, անհիմն և սարսափելի ներխուժումն Ուկրաինա փոխեց անվտանգային և դիվանագիտական լանդշաֆտը Եվրոպայում, և Կանադան պետք է ռազմավարական պատասխան տա: Կառուցելով Կանադայի ուժերի հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ՝ այսօր հայտարարված փոփոխությունները կօգնեն երաշխավորել, որ մենք ունենք անհրաժեշտ գործիքներ՝ ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարությունը և լուծելու մեր ժամանակի անվտանգության և դիվանագիտական ամենամեծ մարտահրավերները»,- ասել է Մելանի Ջոլին։

Հավելենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել Մելանի Ջոլիի հետ։

Էմմա Չոբանյան