Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ի պատմական որոշումների մասին

Լուրեր

25.04.2024 | 12:00
Ըստ Ալիևի՝ սահմանի շուրջ 12 կմ սահմանազատված է, ապրիլի 29-ից մեկնարկում է ամառային զորակոչը․ ԼՈՒՐԵՐ
25.04.2024 | 11:54
Դիմորդները բուհ դիմելու երեք հնարավորություն կունենան. նորամուծությունը կներդրվի Տավուշում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 11:50
Բողոքի ակցիայի մասնակիցի կողմից ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 11:46
Կառավարությունը 3 մլրդ դրամի արտոնություն տվեց «Ֆարմատեք» դեղագործական ընկերությանը
25.04.2024 | 11:41
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610․ ՊԵԿ
25.04.2024 | 11:32
Ալիևը հայտարարել է, թե ՀՀ-Ադրբեջան սահմանի 10-12 կմ կարելի է սահմանազատված համարել
25.04.2024 | 11:28
Նույն վիճակն է, ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցի վարչական ղեկավար
25.04.2024 | 11:23
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
25.04.2024 | 11:12
Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն՝ պայմանավորված «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցմամբ
25.04.2024 | 11:10
Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին․ Iran Human Rights
25.04.2024 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
25.04.2024 | 10:46
Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը
25.04.2024 | 10:31
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 10:27
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2024 | 10:04
Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ․ ՀՀ ՊՆ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, որը մեկնարկում է հունիսի 29-ին, պատմական որոշումներ կկայացվեն, փոխանցում է korrespondent-ը։

«Սա պատմական վերափոխման գագաթնաժողով կլինի մեր դաշինքի համար: Մենք հանդիպում ենք ամենամեծ ճգնաժամի ֆոնին, որին երբևէ բախվել ենք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Սա կլինի փոխակերպման գագաթնաժողով, քանի որ մենք պատմական որոշումներ ենք կայացնելու»,- ասել է նա:

Մասնավորապես, գագաթնաժողովը կհաստատի դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը, որը «կհանդիսանա ծրագիր, թե ինչպես ՆԱՏՕ-ին տանել դեպի ապագա ավելի վտանգավոր աշխարհում՝ բոլոր դաշնակիցներին պաշտպանելու համար»:

«Մենք հիմնարար փոփոխություններ կհաստատենք մեր զսպման և պաշտպանության ոլորտում՝ ավելի շատ մարտական պատրաստ ստորաբաժանումներով, ավելի արագ արձագանքման ուժերով և ավելի մեծ թվով նախապես տեղակայված սարքավորումներով: Այս գագաթնաժողովում մենք կհաստատենք Սառը պատերազմից ի վեր ամենամեծ աճը։ Նաև գագաթնաժողովում «աջակցություն  կհայտնենք Ուկրաինային»»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

«Ուրախ եմ, որ նախագահ Զելենսկին այսօր կդիմի բոլոր առաջնորդներին, և մենք կհաստատենք Ուկրաինային օգնության համապարփակ փաթեթը», – հավելել է Ստոլտենբերգը։

Տաթև Ֆռանգյան