ՄԻԵԴ-ը զսպել է նոր իշխանություններին՝ հետագայում նման քայլի չգնալու․ Արա Ղազարյանը՝ գերակա հանրային շահի հիման վրա խախտված իրավունքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի կազմակերպած «Փաստահավաք հանձնաժողովի և գերակա հանրային շահի հիման վրա խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ փաստաբան Արա Ղազարյանը, անդրադառնալով օտարման գործերին, նշեց, որ ՄԻԵԴ-ն այդ գործերով որոշումներ է կայացրել, դրանք կարևոր էին, որպեսզի զսպեին իշխանություններին՝ հետագայում նման քայլերի չգնալ՝ խախտումներով օտարում չիրականացնել:

«Կարծես հասել է իր նպատակին, որովհետև Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության ժամանակ բազմաթիվ օտարումներ եղան, բայց մենք դրանց մասին չենք լսում, որովհետև չկա աղմուկ։ Իսկ աղմուկ չկա, քանի որ այդ համակարգային խնդիրները լուծվել են»։

Փաստաբանի խոսքով՝ 2002-2010 թվականին տարածված պրակտիկա էր՝ գաղտնի դատական ակտեր, գործակալություններին ստիպում էին չտալ գույքի իրական արժեքի մասին տեղեկանքներ, ինչը շատ ազդեց ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի վրա, որովհետև ՄԻԵԴ-ը հիմնվեց պետության ներկայացրած տվյալների վրա, որոնք էապես նվազեցված էին։

Ղազարյանը նշեց, որ հետագայում Հյուսիսային պողոտայի փոխհատուցման չափը քաղաքացիներին չբավարարեց:

«Պետք է արտադատական մեխանիզմով խնդիրը լուծել, կառավարությունը պետք է հաշվարկի, թե որքան չեն ստացել տուժած քաղաքացիները, այս փաստահավաքությունը պետք է արվի, և ծրագիր մշակվի, որովհետև անհնար է իրավական գործընթացներով այդ ռիսկերը վերացնել։ Մենք պետք է մեր ազգային մեխանիզմների վրա հույս դնենք, ոչ թե ՄԻԵԴ-ի վրա հույս դնել ու տասը տարի մտնել դատավարության մեջ»,- ընդգծեց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում: