Լարսը տարվա 25-30%-ը փակ է․ խնդրի հեշտ լուծում չկա, բայց կառավարության անելիքը հենց դա պետք է լինի․ Կառլեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:28
ՔՊ-ն միանձնյա կձևավորի կառավարություն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:11
Ամփոփվել են 374 տեղամասերի արդյունքներ
08.06.2026 | 01:57
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանում տնտեսական ներկա իրավիճակի, արտահանման և այլ հարակից խնդիրների մասին Factor TV-ն զրուցել է տնտեսագետ, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի հետ

-Պարո՛ն Խաչատրյան, ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակեց թարմ տվյալներ մայիս ամսվա վերաբերյալ։ Եվ ստացվում է, որ հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում ունենք երկնիշ տնտեսական աճ։ Արդյո՞ք սպասելի էր դա, և ի՞նչ է դա նշանակում։

-Եթե հաշվի առնենք մարտ-ապրիլին տեղի ունեցող գործընթացները, ապա, մեծ հաշվով, առաջին հինգ ամիսների ցուցանիշը տրամաբանական էր։ Մենք ունենք, այո՛, 10,2% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։ Բայց երբ նայում ենք այդ աճի կառուցվածքը, ապա այստեղ իրականում որոշակի մտահոգություններ կան, որովհետև ստացվում է, որ աճը ոչ թե պայմանավորված է տնտեսության հիմքերի ամրապնդմամբ, այլ առավելապես դրսից եկող մարդկանց ներհոսքով և նաև տրանսֆերտներով։

Տեսեք, այն դեպքում երբ ունենք 10,2  աճ, արդյունաբերությունն աճել է ընդամենը մոտ 2,7%-ով, առևտրի ոլորտը՝ 8%-ով, ընդ որում՝ 8%-ը համադրելի է գնաճի այն տեմպերի հետ, որ մենք ունենք։ Այսինքն, մեծ հաշվով, դա կոմպենսացվում է գնաճով։ Հիմնական էական աճն արձանագրվել է ծառայությունների ոլորտում՝ մոտ 25% առաջին հինգ ամիսների կտրվածքով, իսկ դա ռեստորանային բիզնեսն է, հյուրատները, հյուրանոցները, այսինքն՝ ծառայությունների այն հատվածը, որն առավելապես սպասարկում է զբոսաշրջիկներին, դրսից եկած մարդկանց։

Ռուսաստանից եկած մարդկանց։

-Ոչ միայն Ռուսաստանից եկածներին, բայց այո՝ մեծամասամբ Ռուսաստանից եկածներին։ Ու նաև, եթե ուղևորափոխադրումների հոսքերը նայենք, ակնհայտ է դառնում, որ նախորդ տարվա համեմատ՝ մոտ 4 անգամ ավելի ներհոսք ունենք, և դա չէր կարող իր արտացոլումը չունենալ։

Հիմա, երբ այս կառուցվածքը նայում ենք, ակնհայտ է դառնում, որ տնտեսությունը իրականում կախված է առավելապես դրսից, և եթե աշխարհաքաղաքական կամ այլ տիպի փոփոխություն տեղի ունենա, այդ երկնիշ տնտեսական աճը նույնքան ավելի ցավալի տնտեսական անկումներով կարող է հղի լինել։

Լարսի խնդրի մասին Լարսը փակվում է, բացվում է, փակվում է, բացվում է։ Ամեն անգամ մեր ծիրան արտահանողները, մինչ այդ՝ կարտոֆիլ արտահանողները, կանգնում են խնդրի առաջ չգիտեն՝ մեքենաները կգնա՞ն, տեղ կհասնե՞ն, թե՝ ոչ։ Պարզ է, որ սրա լուծումը հեշտ չէ, բայց կա՞ այլընտրանք, կա՞ առհասարակ լուծում։

-Լուծումը հեշտ չէ, բայց, բնականաբար, հենց կառավարության խնդիրն այդ բարդ, ոչ ստանդարտ լուծումները գտնելն է։ Եթե կոպիտ ասենք, տարվա 25-30%-ը Լարսը փակ է՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ Իսկ Ռուսաստանի հետ մեր առևտրաշրջանառությունը մոտավորապես ընդհանուրի 30%-ն է, հետևաբար թե՛ ներմուծողների, թե՛ արտահանողների համար խնդիրը բավական սուր է։

Ինչ վերաբերում է ոչ պոպուլյար կամ ոչ ստանդարտ լուծումներին, բնականաբար, հաշվի առնելով, որ այս պահին Ռուսաստանի հետ մեր միակ ցամաքային գործող ճանապարհը դա է, կարծում եմ՝ մեր պաշտոնյաները պետք է վրաց գործընկերների հետ այդ հարցը բարձրացնեն և փորձեն գոնե այլընտրանքային ճանապարհի մասին բանակցել։

Թեկուզ հիմա ոչ պոպուլյար բան կարող է հնչել, բայց, ամեն դեպքում, թեկուզ այդ ճանապարհի կառուցմանը Հայաստանն էլ կարող է ինչ-որ ձևով ֆինանսավորման տեսքով մասնակցել, դոնոր կազմակերպություններ ներգրավվեն։ Կամ վրացիների համար քաղաքական տեսանկյունից ոչ այդքան ցանկալի տարբերակ կարող է լինել աբխազական երկաթուղու վերագործարկումը, բայց մեզ համար դա կարող է հարցի լուծում լինել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան