ՔՊ-ն այսօր որոշել է պաշտոնանկ անել Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին, վաղը քննարկելու են Արմեն Գևորգյանի հարցը

Լուրեր

25.04.2024 | 13:55
Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանը 7 ներկայացուցիչ կունենա կիսաեզրափակչում
25.04.2024 | 13:50
Հայկական որևիցե տարածք կամ թումբ հանձնվե՞լ է․ հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է, սահման ենք ֆիքսել․ Ալեն Սիմոնյան
25.04.2024 | 13:47
Ալիևը՝ Արցախից ռուս խաղաղապաների վաղաժամ դուրսբերման որոշման մասին
25.04.2024 | 13:36
16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 13:28
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
25.04.2024 | 13:25
Հայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունել
25.04.2024 | 13:17
Փարիզի հայտնի «Մուլեն Ռուժ» ջրաղացը հրդեհի հետևանքով վնասվել է
25.04.2024 | 13:06
Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրում շչակ է գործարկվելու
25.04.2024 | 12:54
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպանին ու պատվավոր հյուպատոսին
25.04.2024 | 12:46
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկոնությունը․ Սամանթա Փաուերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
25.04.2024 | 12:39
Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առիթով քրեական վարույթ է հարուցվել. 7 հոգի ձերբակալվել է
25.04.2024 | 12:32
ՀՀ ԱԺ-ն ՌԴ-ից գրություն չի ստացել․ խոսնակ
25.04.2024 | 12:26
ԱՄՆ Պետդեպը ողջունում է Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում իրականացնելու որոշումը
25.04.2024 | 12:19
Էդ բաները տեղի են ունենում էն ժամանակ, երբ մենք բան չենք անում, բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 12:10
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրառումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր նիստ է գումարել և որոշել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին ՔՊ խմբակցության երկու պատգամավորներ։ Նրանք փոխանցեցին՝ որ խմբակցության ղեկավարը թույլ չի տվել այս մասին բարձրաձայնել․ Հայկ Կոնջորյանն ասել է, թե ինքն անձամբ այդ մասին կխոսի։ Նա և խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մեր զանգերն անպատասխան թողեցին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ գերազանցել են անհարգելի բացակայությունների շեմը։ Իշխանություններն էլ որոշել են նրանց պաշտոնանկ անել։ Ուշագրավ է, որ մինչ այս քննարկվում էր ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը, սակայն ՔՊ-ն այս փուլում, հաշվի առնելով հավանական միջազգային աղմուկը, որոշել է միայն ընդդիմադիր պատգամավորներին զրկել զբաղեցրած պաշտոններից։

ՔՊ-ի մեր աղբյուրն ասաց, որ մանդատներից զրկելու վերաբերյալ այսօր միասնական որոշման չեն եկել։ Մասնավորապես, դեմ են Ռուբեն Ռուբինյանը, Արման Եղոյանը և արևմտյան հայացքներով աչքի ընկնող մյուս պատգամավորները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վաղն էլ քննարկելու են Արմեն Գևորգյանին պաշտոնանկ անելու հարցը։ Նա զբաղեցնում է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Նարեկ Կիրակոսյան