Մտահոգիչ է Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
25.04.2024 | 10:46
Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը
25.04.2024 | 10:31
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 10:27
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2024 | 10:04
Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ․ ՀՀ ՊՆ
25.04.2024 | 09:48
Նավթի գները նվազել են
25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ նախկին նախագահ (լիազորությունները դադարեցվել են) Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ ձայնագրության բովանդակությունը մտահոգիչ է համարում:

Առցանց ասուլիսում անդրադառնալով հարցին, թե արդյոք չի՞ կարծում, որ այդ ձայնագրության բովանդակությունը ստվերում է դատաիրավական բարեփոխումների գործընթացը, և համակարգում ներքին կարգով հարցեր լուծելու արատավոր պրակտիկան շարունակվում է՝ Փաշինյանը պատասխանեց, որ այդպես է կարծում:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ջհանգիրյանը ՔՊ խմբակցության կողմից է ընտրվել ԲԽԴ անդամ՝ նա ընդգծեց. «Ռուբեն Վարդազարյանն էլ մեր իշխանության ժամանակ է դարձել ԲԴԽ նախագահ: Ձայնագրությամբ իր հետ կապված էլ խնդիրներ կան: Ես միշտ ասում եմ, որ մեր ամենամեծ խնդիրը դատական համակարգն է, այստեղ իրական հաջողություններ չունենք: Անկախ դատական համակարգը մեր իդելան է, մենք իրոք ուզում ենք, որ ՀՀ-ում անկախ դատական համակարգ լինի:

Ընդ որում՝ տեսնում ենք, որ Հայաստանում կան բազմաթիվ նվիրյալ ազնիվ, անկեղծ դատավորներ: Բայց դուք գիտե՞ք, որ դատական համակարգում խմբավորումներ, կլաններ, հովանավորություններ կան: Կամ նույն Ռուբեն Վարդազարյա՞նը չէր 2019 թվականին հարցազրույց տալիս, ասում՝ որ պահին վարչապետն ասի, որ ինքը հրաժարական տա, ինքը կտա, հետո կառավարության դեմ հայտարարություններ էր անում: Դատական համակարգի նկատմամբ վարչապետի քննադատություններից հետո ինչո՞ւ հրաժարական չէր տալիս»:

«Երկրի բարձրագույն իշխանությունը արտահայտել է և շարունակում է արտահայտել իր մտահոգությունը դատական համակարգում տեղի ունեցող և առկա իրավիճակի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է  դադարենք անկախ դատական համակարգի բարեփոխումների գործընթացը»,- ընդգծեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ չկա այնպիսի երկիր, որտեղ մեկ գործողությամբ դատական համակարգում փոփոխություններ են եղել, այսօր ԵՄ անդամ երկրներ կան, որտեղ դատական համակարգի էպոպեան տասնամյակից ավելի տևում է. «Մենք հետևողական գնալու ենք այդ ճանապարհով: Ձայնագրությունն էլ կա, կարծում եմ՝ այն պատշաճ քննության կարժանանա»:

Թե արդյոք չի՞ կարծում, որ ձայնագրության բովանդակությունը մտահոգիչ է, նա կրկնեց՝ կարծում է:

Մանրամասները՝ տեսանյութում։