Չավուշօղլուն կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացման մասին

Լուրեր

29.03.2024 | 12:15
Հայտնաբերվել է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվողը
29.03.2024 | 12:04
Խուզարկություններ՝ Սեֆիլյանի և ԱԺԲ-ականների բնակարաններում, ՀՀ-ն՝ ԵՄ հավաքի հյուր․ ԼՈՒՐԵՐ
29.03.2024 | 12:01
Ադրբեջանի Մեջլիսի նախագահը՝ Ժնևում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին
29.03.2024 | 11:51
ՌԴ-ն հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա. «Ուկրէներգոն» հայտարարել է էներգետիկ օբյեկտների վնասման մասին
29.03.2024 | 11:40
Սևաստոպոլում ռուսական կործանիչ է ընկել ծովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 11:31
Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
29.03.2024 | 11:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
29.03.2024 | 10:56
Տարածաշրջանում խառնաշփոթը պայմանավորված է ՌԴ-ի գործողություններով․ Միլլերը՝ Զախարովային ի պատասխան
29.03.2024 | 10:40
Արգելվում է Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ-ում` հանրային մուլտիպլեքսի միջոցով
29.03.2024 | 10:35
Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու․ զրույց դեսպան Վասիլիս Մարագոսի հետ
29.03.2024 | 10:29
ՔԿ-ն խուզարկում է Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում և ԱԺԲ-ի հետ փոխկապակցված 40-ից ավելի հասցեներում
29.03.2024 | 10:21
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
29.03.2024 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները մարտի 29-ի դրությամբ
29.03.2024 | 09:48
Նավթի գներն աճել են
29.03.2024 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Բոլորը

Թուրքիան պատրաստ է Ադրբեջանի և Ղազախստանի հետ համատեղ քայլեր ձեռնարկել՝ Արևմուտքի ու Արևելքի միջև միջին տրանսպորտային միջանցքի զարգացման համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում կայացած Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքիայի արտաքին գործերի ու տրանսպորտի նախարարների առաջին հանդիպմանը, գրում են տեղական լրատվամիջոցները։

Չավուշօղլուն նաև խոսել է, իբր, ՀՀ սուվերեն տարածքով անցնող «միջանցքի» մասին, որն իրականում գոյություն չունի։

«Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Սպասում ենք ամենակարճ ժամկետներում «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որը կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապը։ «Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ կարևոր է նաև տարածաշրջանի երկրների զարգացման տեսանկյունից»,- ասել է Չավուշօղլուն։

Հավելենք, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի նախարարների առաջին եռակողմ հանդիպման արդյունքներով ստորագրվել է Բաքվի հռչակագիրը, որտեղ նշվում է Հայաստանի տարածքով անցնող գոյություն չունեցող միջանցքի մասին։

Հիշեցնենք՝ որևէ փաստաթղթում առկա չէ որևէ կետ ՀՀ սուվերեն տարածքով անցնող միջանցքների մասին։ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է տարածաշրջանային հաղորդակցման բոլոր ուղիների ապաշրջափակման, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքի՝ Հայաստանի կողմից օգտագործման մասին։

Էմմա Չոբանյան