ՆԱՏՕ-ն արագ արձագանքման ուժերի թիվը 40․000-ից կհասցնի 300․000-ի և ՌԴ-ին կճանաչի գլխավոր սպառնալիք

Լուրեր

25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների փոփոխությունը 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռազմական դաշինքը գրեթե ութ անգամ կավելացնի արագ արձագանքման ուժերի թիվը՝ հասցնելով մինչև 300․000 զինծառայողի՝ «ռազմավարական մրցակցության դարաշրջանի» պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՆԱՏՕ-ի արձագանքնման ուժերում ներկայում ներառված է շուրջ 40․000 զինծառայող։ Ստոլտենբերգն ասել է, որ այլ միջոցների հետ միասին, որոնք ներառում են կոնկրետ դաշնակիցներին պաշտպանելու համար հատուկ ուժերի տեղակայում, այդ քայլը «սառը պատերազմից ի վեր կոլեկտիվ պաշտպանության և զսպման ամենամեծ վերանայումն է»։

Այս շաբաթ Մադրիդում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի ընթացքում ակնկալվում է, որ դաշինքի 30 անդամները նույնպես պայմանավորվելու են Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում հետագա աջակցության շուրջ:

Ստոլտենբերգն ակնկալում է, որ դաշնակիցները հստակ հասկացնելու են՝ Ռուսաստանը դարձել է լուրջ և ուղիղ սպառնալիք իրենց անվտանգությանը։ Մինչ այս, ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգում Ռուսաստանը սահմանվում էր որպես դաշինքի գործընկեր։

Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում նշվելու է նաև Չինաստանից աճող սպառնալիքը։

Էմմա Չոբանյան