Նորավանքի աստիճաններից Ռուսաստանի հայ քաղաքացի է վայր ընկել

Լուրեր

16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նորավանք վանական համալիրի եկեղեցու աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է ընկել։ Ունի լուրջ վնասվածքներ ոտքերի շրջանում, ժամանել է շտապօգնության բրիգադ և նրան տեղափոխել Եղեգնաձորի ԲԿ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանը։

Տղամարդուն բուժօգնություն ցուցաբերած շտապօգնության հերթապահ բժիշկ Արման Հակոբյանը Factor․am-ին ասաց, որ վնասված էին տղամարդու երկու ոտքերը։ Ձախ ոտքը փակ վնասվածք ուներ, իսկ աջ ոտքին, նախանական ախշտորոշմամբ, առկա էր պատռված, արյունահոսող վերք։ Տղամարդուն տեղում առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ Երևան։

«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանն իր գրառմամբ ուշադրություն է հրավիրել այս խնդրի վրա՝ առաջարկելով արգելել այդ աստիճաններով վեր ու վար անելը։

«Տարիներ շարունակ մենք՝ գիտակից զբոսավարներս, աղաղակում ենք այս խնդրի մասին։ Armenian Association of Professional Tourist Guides / AAPTG-ը խնդրի մասին ժամանակին բաց նամակով դիմել էր պատկան մարմիններին, սակայն ձայն բարբառո հանապատի։

Ավելին, թեմի որոշմամբ տարիներ առաջ բերեցին, ճոպան մեխեցին աստիճանների երկայնքով՝ վնասելով եկեղեցու պատերն ու ավելի խրախուսելով լայն մասսաների վերուվարը նեղլիկ աստիճաններով։

Սա ակնհայտ բարձիթողի վերաբերմունք է միջնադարյան հուշարձանի հանդեպ և թքած ունենալու նուրբ արվեստ մարդկանց կյանքի ու առողջության հանդեպ։ Սրան վերջ պետք է տրվի», – գրել է նա։