Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի ԱԳ նախարարները Բաքվում հռչակագիր են ստորագրել, իբր, ՀՀ տարածքով անցնող «միջանցքի» մասին

Լուրեր

28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.03.2024 | 21:44
Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 21:38
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև
28.03.2024 | 21:35
ՌԴ-ում «Կրոկուս»-ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալների ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում են ներառել
28.03.2024 | 21:22
Լոնդոնի ընկերության հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր
28.03.2024 | 21:07
Թուրքիայի քրդերի ձայնը կարող է որոշիչ լինել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում՝ տապալելու Էրդողանի կուսակցության թեկնածուին․ անդրադարձ
28.03.2024 | 20:46
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 200 զինյալ է սպանվել Շիֆայի հիվանդանոցում
28.03.2024 | 20:34
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա
28.03.2024 | 20:15
Լավրովը հայտարարել է, թե ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
28.03.2024 | 20:00
ԱՄՆ-ն և ԵՄ-ն կասեն Փաշինյանին՝ վե՛րջ տուր խաղերիդ, ասա՝ ո՞ւմ հետ ես, ՌԴ-Արևմուտք պատերազմ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 19:44
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ
Բոլորը

Այսօր Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպումը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հանդիպումն անցկացվում է երեք երկրներին հետաքրքրող հարցերի շուրջ առկա համակարգման և փոխշահավետ հարաբերությունների հիման վրա տարածաշրջանային կապերի ամրապնդման նպատակով։

Եռակողմ հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և  տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն, Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Տլեուբերդին, արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարար Կաիբեկ Ուսկենբաևը և այլ պաշտոնյաներ։

Նշվում է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի նախարարների 1-ին եռակողմ հանդիպման արդյունքներով ստորագրվել է Բաքվի հռչակագիրը, որտեղ խոսվել է Հայաստանի տարածքով անցնող գոյություն չունեցող միջանցքի մասին։

«Նախարարները նշել են նոր առաջարկվող միջանցքների լիարժեք շահագործման անհրաժեշտության մասին, որոնք կամրապնդեն կապերը տարածաշրջանում, ներառյալ՝ երկաթուղային և ճանապարհային միջանցքների ստեղծումը, որոնք արտացոլված են Հայաստանի, ՌԴ-ի ու Ադրբեջանի 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում։ Նախարարները նշել են «Արևելյան Զանգեզուրը» և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կապող «միջանցքի» ստեղծման կարևորությունը՝ որպես Միջին միջանցքի մաս»,- ասվում է փաստաթղթում։

Հավելենք, որ վերոնշյալ որևէ փաստաթղթում առկա չէ որևէ կետ ՀՀ սուվերեն տարածքով անցնող միջանցքների մասին։ Փաստաթղթերում խոսվում է տարածաշրջանային հաղորդակցման բոլոր ուղիների ապաշրջափակման, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքի՝ Հայաստանի կողմից օգտագործման մասին։

Ուշագրավ է, որ որ այս կեղծ կետերով փաստաթուղթը ստորագրել է Ղազախստանը, որը Հայաստանի հետ միասին ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի անդամ է։

Էմմա Չոբանյան