«Եթե դեմարկացիայի հարցում Հայաստանը կառչած մնա իր հին մարտավարությանը, ապա կզղջա»․ Ալիևը Քարվաճառից սպառնալիքներ է հնչեցրել

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցեին։ Ադրբեջանական լրատվամիջոցերի փոխանցմամբ՝ Քարվաճառում հերթական զորամասի բացման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանը շարունակելու է ամրապնդվել։

«Եթե Հայաստանը դեռ շարունակի կառչած մնալ իր հին մարտավարությանը դեմարկացիայի հարցում և փորձի ժամանակ շահել՝ կզղջա։ Մենք ուշադրությամբ հետևում ենք «ռևանշիստական ուժերի»  գործողություններին, որոնք Հայաստանում գլուխ են բարձրացնում, թող նրանք դա իմանան»,-ասել է Ալիևը։

Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակում է բանակի զարգացման վրա աշխատել և արդեն  իրականացվում են ամենաժամանակակից սպառազինությունների գնման նոր պայմանագրերը։

«Պատերազմից հետո ադրբեջանական բանակը այսօր ավելի ուժեղ է՝ սպառազինությամբ ու մարտունակությամբ։ Դրա համար մենք շարունակելու ենք լուրջ քայլեր ձեռնարկել մեր բանակը զարգացնելու ուղղությամբ։ Ստորագրվել են ամենաժամանակակից սպառազինությունների գնման նոր պայմանագրեր։ Այդ պայմանագրերը արդեն իրականացվում են, իսկ Ադրբեջանին մատակարարվում է նոր սպառազինություն և ամենաժամանակակից տեխնիկա ու կշարունակի մատակարարվել»,-ասել է Ալիևը։

 

Էմմա Չոբանյան