Թուրքիան օդային տարածք չի տրամադրել «FLYONE Armenia»-ին դեպի Լիբանան չվերթեր իրականացնելու համար

Լուրեր

20.04.2024 | 19:16
Մի րոպե, գնդակները թռնո՞ւմ են, թե չէ, փչած ա՞. Փաշինյանը Ստեփանավանի թիվ 1 դպրոցում է
20.04.2024 | 19:00
Կա´մ Թուրքիան ճնշել է մեր իշխանություններին, կա´մ նրանք չգիտեն, թե ինչ են խոսում. ցեղասպանագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 18:48
Կիրանցում բնակիչները բացել են միջպետական ճանապարհը. հանդիպում կլինի Մհեր Գրիգորյանի հետ
20.04.2024 | 18:41
Ինժեներական մտածողությունը խնդիրներ լուծելու կարողություն է․ 97 դպրոցականներ մասնակցել են «ԴԻՋԻԿՈԴ 2024»-ի եզրափակիչ փուլին
20.04.2024 | 18:19
Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը
20.04.2024 | 17:54
Փրկարարները կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը
20.04.2024 | 17:35
Հայաստանի և Ադրբեջանի ՝ 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման մասին համաձայնագիրը վերացնում է խաղաղության պայմանագրի հիմնական խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ
20.04.2024 | 17:19
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
20.04.2024 | 16:56
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
20.04.2024 | 16:39
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով
20.04.2024 | 16:10
Էլի նույն կախիչնե՞րն են. Փաշինյանը 2-րդ անգամ այցելեց խնդրահարույց նորոգումով դպրոցներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 16:00
Քաղաքացին ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը․ նա հոսպիտալացվել է
20.04.2024 | 15:51
Հաջողվեց 2 խոշոր իրադարձություն ունենալ. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ գործընթացի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 15:43
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
20.04.2024 | 15:35
Հիմա իրադրության էական փոփոխություն կա․ Փաշինյանը՝ Տավուշում ռուսական հենակետերը հանելու մասին
Բոլորը

Թուրքիայի ավիացիոն իշխանությունները «FLYONE ARMENIA» ավիաընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանան չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն, ինչի պատճառով ընկերությունը ստիպված է մինչև ս. թ. հուլիսի 21-ը չեղարկել Երևան – Բեյրութ – Երևան երթուղով չվերթերը: Այդ մասին հայտնեցին «FLYONE ARMENIA» ընկերությունից:

«Նշենք, որ Երևան – Ստամբուլ – Երևան, Երևան – Փարիզ – Երևան և Երևան – Լիոն – Երևան երթուղով չվերթերն իրականացվում են համաձայն չվացուցակի: Դեպի Բեյրութ չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված», – հայտնում են ավիաընկերությունից:

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները՝

– Թռիչքի ամսաթվի փոփոխություն;

– Credit Shell Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ ձեր FLYONE անձնական հաշիվ. միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում;

– չեղարկված թռիչքի տոմսի գումարի ամբողջական վերադարձ։

Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքներից մեկը։