Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ՊՆ
Քաղաքականություն
24.06.2022 | 17:10Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում, հայտարարելով, թե հունիսի 24-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։