ՊԵԿ նախագահը Բրյուսելում հանդիպել է Կորեայի մաքսային ծառայության ղեկավարի հետ․ քննարկվել են փոխգործակցության ընդլայնման հարցեր

Լուրեր

23.04.2024 | 13:33
Լրագրողների նկատմամբ հարձակումները սոցիալական ցանցերում շարունակվում են․ Աշոտ Մելիքյան
23.04.2024 | 13:23
Արբանյակային լուսանկարները վկայում են Իսրայելի հարվածի հետևանքով իրանական ռադիոտեղորոշիչ համակարգերի վնասման մասին
23.04.2024 | 13:17
Այս տարի արձանագրվել է 12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 13:14
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
23.04.2024 | 13:10
Անհիմն մերժումներ և ձգձգումներ․ խախտվում է լրագրողի տեղեկատվություն ստանալու ու տարածելու իրավունքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 13:06
Ռուբինյանն ու ՀՀ-ում Հունաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանում իրավիճակը
23.04.2024 | 13:00
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
23.04.2024 | 12:49
Ջահերով երթ․ Երևանում փակ փողոցներ են լինելու․ հայտարարություն
23.04.2024 | 12:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթի մասին. Guardian
23.04.2024 | 12:29
Նոյեմբերյանում ևս ճանապարհ են փակել, ԵԿՄ տարբերանշանով ավտոմեքենան հայտնվեց բազմության մեջ
23.04.2024 | 12:16
Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը․ Նոյեմբերյան համայնքի հայտարարությունը
23.04.2024 | 12:10
Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
23.04.2024 | 12:08
ԽԱՊԿ զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի, լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
23.04.2024 | 12:05
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
23.04.2024 | 12:04
Բաղանիսում լարված իրավիճակ է, ռուս խաղաղապահները չեն կարող ՀՀ-ում մնալ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, հունիսի 23-ից 25-ը Բրյուսելում անցկացվող Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան 139-րդ և 140-րդ նստաշրջանների շրջանակում, աշխատանքային հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Թայեսիք Յունիի հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ուրվագծվել՝ հետագա համագործակցության հեռանկարները․ տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Կողմերը կարևորել են երկու երկրների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության երկկողմանի միջկառավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Կորեայի մաքսային ծառայությունների միջև Էլեկտրոնային առևտրի և ռիսկերի խելացի կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ՊԵԿ աշխատակիցների ճանաչողական այցն այդ երկիր՝ ծանոթանալու տեղի տեղեկատվական համակարգերի գործունեությանը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը հետագա փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։