Կաշառքի դիմաց ապօրինի վարորդական վկայականներ ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 28 անձի

Լուրեր

25.04.2024 | 23:42
Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը
25.04.2024 | 23:35
Սուրեն Պետրոսյանը հարցաքննվել է. նա այս պահին ՁՊՎ-ում է
25.04.2024 | 23:30
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Ռաֆահում գործողության. սպասում է կառավարության հավանությանը
25.04.2024 | 23:21
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
25.04.2024 | 23:15
Հունգարիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բաքվի հետ Արցախում վերակառուցման աշխատանքներին մասնակցելու ծրագիր են մշակում
25.04.2024 | 23:11
Օկամպոն Բունդեսթագում հանդես է եկել «ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
25.04.2024 | 23:06
Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 23:00
Իմ ներկայությունը ՀՀ-ում մի ձև է՝ վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում. Ժան-Լյուկ Մելանշոն
25.04.2024 | 22:58
Ոստիկանը մե՞րն է․ հաճախակի բռնությունների մասին արդեն միջազգային կառույցներն են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 22:28
Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար
25.04.2024 | 22:13
Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ
25.04.2024 | 22:00
Եթե ՌԴ-ն ուզում է աջակցել, պիտի՛ ողջունի ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը․ մի կտոր արվել է, պիտի՛ լսեինք ողջույնի խոսքեր․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ շուրջ երեք տասնյակ անձինք կաշառք են տվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձին, դրա դիմաց հանձնել ձևական բնույթ կրող գործնական քննություններ և սահմանված կարգի խախտմամբ ստացել վարորդական վկայականներ․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Նախաքննությամբ պարզվել է, որ Սպիտակ քաղաքի բնակիչ Վ. Շ.-ն 2020 թվականի օգոստոսից 2021 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում բազմաթիվ անձանցից ստացել է ընդհանուր 3.010.000 ՀՀ դրամ, որի մի մասը՝ 1.400.000 ՀՀ դրամը, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որպես կաշառք տվել է ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա. Ս.-ին:

Վ. Շ.-ի օժանդակությամբ ստացած կաշառքի դիմաց ՃՈ տեսուչը հիշյալ քաղաքացիներից ընդունել է ձևական բնույթ կրող գործնական քննություններ, և նրանք առանց գործնական վարման հմտությունների պատշաճ ստուգման ստացել են վարորդական վկայականներ: Միաժամանակ Ա. Ս.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ստացած կաշառքի դիմաց կազմել է կեղծ արձանագրություններ կաշառք տված անձանց կողմից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ, ինչի արդյունքում նշված անձինք սահմանված կարգի խախտմամբ ստացել են վարորդական վկայականներ:

Կաշառք տալու, կաշառքի միջնորդություն կատարելու, կաշառք տալու փորձի և պաշտոնական փաստաթուղթ` վարորդական վկայական ապօրինի ձեռք բերելու համար 28 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով, 34-312-րդ հոդվածի 1-ին մասով և 326-րդ հոդվածով: Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ: Բոլոր մեղադրյալները առաջադրված մեղադրանքներում իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել են խոստովանական ցուցմունքեր: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ավելի վաղ ավարտվել էր նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Ա. Ս.-ի, վերջինիս օժանդակած Վ. Շ.-ի և նշված քրեական գործով անցնող մի շարք այլ անձանց վերաբերյալ քրեական գործը, որն այժմ դատաքննության փուլում է»,- ասված է հաղորդագրությունում։