Նախագիծ․ առաջարկվում է 2026 թվականից դասարաններում սովորողների առավելագույն թիվ սահմանել 20-25-ը, կարգավորումն ուժի մեջ կմտնի նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ

Լուրեր

24.04.2024 | 20:48
Որքա՞ն է կազմում ցեղասպանության ընթացքում հայերին հասցված տնտեսական վնասը
24.04.2024 | 20:34
Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության նոր համաձայնագիր են ստորագրել
24.04.2024 | 20:20
Միլանը գլխավոր մարզչի պաշտոնի համար նոր թեկնածու ունի
24.04.2024 | 20:06
Ադրբեջանը մեզ տարածքներ պետք է վերադարձնի․ Ռուբեն Գալչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 20:00
Պատերազմն է սահմանազատման այլընտրանքը․ Ադրբեջանը հարձակման է պատրաստվել՝ Տավուշից բացի, նաև այլ տեղերում․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 19:43
Ժան-Լյուկ Մելանշոնն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.04.2024 | 19:29
Նոր երկրներ կմիանան Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրների խմբին․ Ռուբեն Սաֆրաստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 19:15
Հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին․ Կիպրոսի ԱԳՆ
24.04.2024 | 19:00
Արցախում տեղի ունեցածը ցեղասպանական գործողություններ էին. ՌԴ խաղաղապահների ներկայությունը միմիայն խրախուսել է Ադրբեջանի գործողությունները. Հայկ Դեմոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 18:47
Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.04.2024 | 18:42
Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի
24.04.2024 | 18:32
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
24.04.2024 | 18:31
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
24.04.2024 | 18:20
Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետ
24.04.2024 | 18:09
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների դասարանների կազմավորման կարգի նախագիծը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Դասարանների կազմավորման համար նախատեսվում է պարտադիր դարձնել տարրական և միջին մակարդակում առավելագույնը 25 և ավագ մակարդակում՝ առավելագույնը 20 սովորող ունենալը։ Նոր նախագծով ամրագրված այս կարգավորումն իրականություն է դառնալու հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց։ Նշված դրույթն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2026 թ. սեպտեմբերից՝ հաշվի առնելով ՀՀ-ում նոր չափորոշիչն ամբողջությամբ ներդնելու, ինչպես նաև կիրարկումն ապահովելու համար նախանշված ժամկետները: Մինչ այդ առաջիկա մի քանի տարիները կօգտագործվեն դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների, ուսուցիչների թվի հետ կապված հարցերը վերլուծելու և ըստ առանձին դպրոցների՝ իրավիճակային կարգավորումները պլանավորելու համար։

Նշենք, որ գործող կարգով ուսումնական հաստատություններում սովորողների առավելագույն քանակը սահմանված է 35։ Լինում են դեպքեր, երբ այդ նորմերը չեն պահպանվում, և աշակերտների թիվը դասարանում 35 սովորողից գերազանցվում է։ Տարիներ շարունակ ուսումնական գործընթացի պատասխանատուները, նաև սովորողների ծնողները դժգոհություն են հայտնել այն արդարացի հիմնավորմամբ, որ գերհագեցած դասարանում կրթության որակ ապահովելն անհնար է։

Ներկայացվող կարգավորումները պայմանավորված են դասարանների կոմպլեկտավորման սկզբունքները ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նորմերին համապատասխանեցնելու, ինչպես նաև փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցներում արդյունավետ և որակյալ կրթություն կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Նոր չափորոշչի ամբողջական ներդրմանը զուգընթաց՝ կկարգավորվի նաև բազմահամակազմ դասարանների խնդիրը։ Մասնավորապես, ըստ նախատեսվող կարգավորման՝ բազմահամակազմության սկզբունքն օգտագործելի է միայն արհեստ, արվեստ և ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառների համար։ Մյուս բնագավառների և առարկաների դեպքերում կգործի առանձնացված ուսուցման սկզբունքը։ Այսինքն` հիմնական նպատակներից մեկը բազմահամակազմ դասարանների պրակտիկայից առավելագույնս հրաժարվելն է:

Հաշվի առնելով, որ բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցչի համար առկա են մի շարք դժվարություններ և լրացուցիչ աշխատանք իրականացնելու անհրաժեշտություն՝ առաջարկվում է նաև երկհամակազմ և եռահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչներին համապատասխանաբար տրամադրել նվազագույն դրույքաչափի 50 տոկոսի և 75 տոկոսի չափով հավելավճար՝ վերջիններիս վարձատրության բարելավման նպատակով։ Այս մոտեցումը ուսուցիչների համար խթան կհանդիսանա ոչ միայն դասավանդման որակի, այլև դպրոց մուտք գործելու հիմքեր ստեղծելու առումով։

Նոր նախագծով քառահամակազմ ուսուցում չի նախատեսվում։ Այս մոտեցումը նախատեսվում է փորձարկել Սյունիքի մարզում՝ կրթական որակյալ ծառայությունների կազմակերպման ծրագրի շրջանակում։

Հանրակրթության նոր չափորոշչի պահանջը սովորողների կոմպետենցիաների վրա հիմնված կրթության մատուցումն է, որը պետք է սկսել ուսումնառության սկզբից և հատկապես զարգացնել ավագ դպրոցում՝ հոսքային ուսուցման միջոցով։ Նշված ուսուցման հիմքում դրված է սովորողի նախասիրություններն ու մասնագիտական կողմնորոշումը զարգացնելու կարևորությունը։ Ավագ դպրոցներում և միջնակարգ դպրոցների ավագ դասարաններում հնարավոր է դառնում սովորողի նախընտրությամբ դասացուցակի ձևավորումը, որի արդյունքում հնարավոր կդառնա նաև ձևավորել ուսումնական մեկ խումբ՝ անկախ սովորողների թվից։ Սրանով միջնակարգ դպրոցները հնարավորություն են ստանում իրականացնելու երեխաների անհատական մասնագիտական կողմնորոշմանը նպաստող ուսուցում։ Այս մոտեցումը 2021-22 ուսումնական տարում փորձարկվել է Տավուշի մարզում՝ նոր չափորոշչի ներդրման շրջանակում։

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 2-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում»,- ասված է հաղորդագրությունում։